Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալուում» կամավորական աշխատանքների համար. ԱԻ փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsՓրկարարներն աշխատում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրում
Փրկարարներն աշխատում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԻ փոխնախարարը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն ՀՀ քաղաքացիների օգնությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալու» առևտրի կենտրոնում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է արել ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
«ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում կդիմենք։ Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,–գրել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, 16 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 6 է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
0