Հայաստանում սգո օր կհայտարարվի

© Sputnik / Andranik GhazaryanՍգո օրվա կապակցությամբ իջեցված դրոշ
Սգո օրվա կապակցությամբ իջեցված դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2022
Սգո օրվա կապակցությամբ իջեցված դրոշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սգո օրվա ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սգո օր կհայտարարվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, կառավարությունից ասացին, որ այն կլինի մոտակա օրերին, հավանաբար՝ փրկարարական աշխատանքների ավարտից հետո:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
0