https://armeniasputnik.am/20220815/maky-hvordvorum-e-zargacnel-transpvortajin-volvorty-depi-tsvov-elq-chunecvoghnerin-ognelu-hamar-46763223.html
ՄԱԿ–ը հորդորում է զարգացնել տրանսպորտային ոլորտը դեպի ծով ելք չունեցողներին օգնելու համար
ՄԱԿ–ը հորդորում է զարգացնել տրանսպորտային ոլորտը դեպի ծով ելք չունեցողներին օգնելու համար
Գուտերեշը դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովը 2024 թվականին անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T16:50+0400
2022-08-15T16:50+0400
2022-08-15T17:11+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0e/27542906_0:0:1601:901_1920x0_80_0_0_99a14f9de3a26c63a75ddbc30dac53aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ տրանսպորտային ոլորտը պետք է զարգանա դեպի ծով ելք չունեցող երկրներին օգնելու համար։ Այս մասին նա հայտարարել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարների մակարդակով միջազգային համաժողովին ուղղված ողջույնի խոսքում։Համաժողովը բացվել է Թուրքմենստանում։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ողջույնի ուղերձը համաժողովի մասնակիցների համար տեսակապի միջոցով ընթերցել է նրա տեղակալը` պակաս զարգացած երկրների, զարգացող երկրների, դեպի ծով ելք չունեցող երկրների և կղզյակային զարգացող փոքր պետությունների հարցերով ՄԱԿ–ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման։Պետդեպում անհնար են համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի կարգավիճակի փոփոխությունըԳուտերեշը նշել է, որ տրանսպորտային կապը ծայրահեղ կարևոր է բոլոր երկրների ապագայի, առևտրի արժեքի նվազման և գլոբալ շուկաների հասանելիությունը բարելավելու, տնտեսության և մարդկանց ինտեգրմանն աջակցելու, կապերի ուժեղացման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։Համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով` մեծ խոչընդոտներ կան նաև տրանսպորտային փոխկապակցվածությունը բարելավելու դեպքում, անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքների առկայությունը չի բացառում անհավասարությունն ու կլիմայի փոփոխման նկատմամբ զգայունությունը։ Նրա խոսքով` մեծաթիվ սահմանային անցակետերը, տրանսպորտային և սահմանամերձ բարդ գործընթացները, համավարակի հետ կապված խնդիրները լրացուցիչ ծախսերի ու մատակարարումների արժեքի աճի են հանգեցրել։Գուտերեշը դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովը 2024 թվականին անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։Ցամաքած գետեր, չորացած բերք, ճաքճքած հողեր. Եվրոպայի երաշտը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0e/27542906_72:0:1325:940_1920x0_80_0_0_c87a739cf2e08719fcf86319ad570499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
ՄԱԿ–ը հորդորում է զարգացնել տրանսպորտային ոլորտը դեպի ծով ելք չունեցողներին օգնելու համար
16:50 15.08.2022 (Թարմացված է: 17:11 15.08.2022) Գուտերեշը դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովը 2024 թվականին անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ տրանսպորտային ոլորտը պետք է զարգանա դեպի ծով ելք չունեցող երկրներին օգնելու համար։ Այս մասին նա հայտարարել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարների մակարդակով միջազգային համաժողովին ուղղված ողջույնի խոսքում։
Համաժողովը բացվել է Թուրքմենստանում։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ողջույնի ուղերձը համաժողովի մասնակիցների համար տեսակապի միջոցով ընթերցել է նրա տեղակալը` պակաս զարգացած երկրների, զարգացող երկրների, դեպի ծով ելք չունեցող երկրների և կղզյակային զարգացող փոքր պետությունների հարցերով ՄԱԿ–ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման։
Գուտերեշը նշել է, որ տրանսպորտային կապը ծայրահեղ կարևոր է բոլոր երկրների ապագայի, առևտրի արժեքի նվազման և գլոբալ շուկաների հասանելիությունը բարելավելու, տնտեսության և մարդկանց ինտեգրմանն աջակցելու, կապերի ուժեղացման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով` մեծ խոչընդոտներ կան նաև տրանսպորտային փոխկապակցվածությունը բարելավելու դեպքում, անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքների առկայությունը չի բացառում անհավասարությունն ու կլիմայի փոփոխման նկատմամբ զգայունությունը։ Նրա խոսքով` մեծաթիվ սահմանային անցակետերը, տրանսպորտային և սահմանամերձ բարդ գործընթացները, համավարակի հետ կապված խնդիրները լրացուցիչ ծախսերի ու մատակարարումների արժեքի աճի են հանգեցրել։
Գուտերեշը դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովը 2024 թվականին անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։