https://armeniasputnik.am/20220815/surmalui-pajtjuni-hetevanqvov-anhet-kvoratsneric-mekn-irani-qaghaqaci-e-46750377.html
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է
Ցուցակում նաև 3 հայերի անուններ են ավելացվել` Վանիկ Կարապետյան, Նարինե Կարապետյան և Վալոդ Կարապետյան։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T14:04+0400
2022-08-15T14:04+0400
2022-08-15T14:06+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
անհետ կորած
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0f/46729865_0:84:1600:984_1920x0_80_0_0_a76cd653f8eaed081b6545336a8a2997.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած համարվողներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած նոր ցուցակից։ 15 հոգանոց ցանկի վերջին տողում գրված է. «Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)»։Նշենք, որ երեկվանից պարբերաբար թարմացվող ցուցակներում ԻԻՀ քաղաքացի մինչ այս պահը չէր հիշատակվել։Ընդ որում` թարմացված ցուցակից միաժամանակ հանվել է 1974 թ․ ծնված Կարապետ Մկրտչյանի անունը, բայց թե ինչու, ԱԻՆ–ում դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում։Նշենք, որ մինչ այդ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր լուրը, թե փլատակներից դուրս է բերվել մեկ քաղաքացի, նախնական տեղեկություններով` մահացած։ Բայց նախարարը հորդորել էր սպասել բժիշկների եզրակացությանը։ Դուրս բերվածի սեռն ու ինքնությունը ևս դեռ չեն հրապարակել։Բացի այդ, ցուցակում ևս 3 հայերի անուններ են ավելացվել` Վանիկ Կարապետյան, Նարինե Կարապետյան և Վալոդ Կարապետյան։Ըստ այդմ` այս պահին որոնվող անձանց թիվը 18 է։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է։ Տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0f/46729865_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7223a6c04cfdc9f0768b1986c5f29ed4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, անհետ կորած, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, անհետ կորած, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է
14:04 15.08.2022 (Թարմացված է: 14:06 15.08.2022) Ցուցակում նաև 3 հայերի անուններ են ավելացվել` Վանիկ Կարապետյան, Նարինե Կարապետյան և Վալոդ Կարապետյան։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած համարվողներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած նոր ցուցակից։ 15 հոգանոց ցանկի վերջին տողում գրված է. «Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)»։
Նշենք, որ երեկվանից պարբերաբար թարմացվող ցուցակներում ԻԻՀ քաղաքացի մինչ այս պահը չէր հիշատակվել։
Ընդ որում` թարմացված ցուցակից միաժամանակ հանվել է 1974 թ․ ծնված Կարապետ Մկրտչյանի անունը, բայց թե ինչու, ԱԻՆ–ում դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում։
Նշենք, որ մինչ այդ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր լուրը, թե փլատակներից դուրս է բերվել մեկ քաղաքացի, նախնական տեղեկություններով` մահացած։ Բայց նախարարը հորդորել էր սպասել բժիշկների եզրակացությանը։ Դուրս բերվածի սեռն ու ինքնությունը ևս դեռ չեն հրապարակել։
Բացի այդ, ցուցակում ևս 3 հայերի անուններ են ավելացվել` Վանիկ Կարապետյան, Նարինե Կարապետյան և Վալոդ Կարապետյան։
Ըստ այդմ` այս պահին որոնվող անձանց թիվը 18 է։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։