https://armeniasputnik.am/20220815/surmaluum-teghi-unecats-pajtjuni-depqi-artiv-kan-harcaqnnvats-andzinq-46764902.html
«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք
«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T17:37+0400
2022-08-15T17:37+0400
2022-08-15T17:52+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
հարցաքննություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան հարցաքննված անձինք: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։Փրկարարները դեռևս աշխատում են դեպքի վայրում և դրանից հետո միայն հնարավոր կլինի փորձագիտական քննություններ կատարել, թե ինչի արդյունքում է եղել պայթյունը։Պայթյունի հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնից մարմնական վնասվածքներով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, «Աստղիկ», «Էրեբունի», «Արմենիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Իզմիրլյան» և «Նաիրի» ԲԿ–ներ են տեղափոխվել ավելի քան 50 քաղաքացի։ Մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է։Պայթյունի հետևանքով վնասվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում գտնվող բազմաթիվ տնտեսվարողների տաղավարներ, ինչպես նաև հարակից շինությունները։Նշենք, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։«Սուրմալուում» պայթյունի հետևանքով որոնվողների մեջ ՌԴ քաղաքացի կաՀիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է, 17 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, հարցաքննություն
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, հարցաքննություն
«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք
17:37 15.08.2022 (Թարմացված է: 17:52 15.08.2022) Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան հարցաքննված անձինք:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ես տեղյակ եմ, որ մարդիկ հարցաքննվել են, բայց հստակ չեմ կարող ասել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը հարցաքննվե՞լ է կամ քաղաքո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկություն չեմ կարող փոխանցել, քանի որ նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասն տեղեկություններ կկարողանանք փոխանցել շատ ավելի ուշ»,- նշեց Թադևոսյանը։
Փրկարարները դեռևս աշխատում են դեպքի վայրում և դրանից հետո միայն հնարավոր կլինի փորձագիտական քննություններ կատարել, թե ինչի արդյունքում է եղել պայթյունը։
Պայթյունի հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնից մարմնական վնասվածքներով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, «Աստղիկ», «Էրեբունի», «Արմենիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Իզմիրլյան» և «Նաիրի» ԲԿ–ներ են տեղափոխվել ավելի քան 50 քաղաքացի։ Մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է։
Պայթյունի հետևանքով վնասվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում գտնվող բազմաթիվ տնտեսվարողների տաղավարներ, ինչպես նաև հարակից շինությունները։
Նշենք, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։