00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ո՛չ մի դադար» սկզբունքով ենք աշխատում. ԱԻ փոխնախարարը` «Սուրմալուի» աշխատանքների մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Բաժանորդագրվել
Արտյուշա Գրիգորյանը նշեց, որ գիշերը ևս համապատասխան աշխատանքները շարունակվելու են։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ դադարեցրել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշա Գրիգորյանը։

«Նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, բայց վայրկյանների ընթացքում կրակի տարածումը կանխվում է։ Այս պահին կենտրոնացած ենք բացառապես որոնողափրկրարարական աշխատանքների վրա` 24-ժամյա ռեժիմով։ Մենք աշխատում ենք «ո՛չ մի դադար» սկզբունքով։ Գիշերը ևս համապատասխան աշխատանքները շարունակվելու են։ Այս պահին դեռ պարզ չէ, թե քիչ առաջ հայտնաբերված 7-րդ քաղաքացու դին տղամա՞րդ է, թե կին»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` ներկայում քննարկվում է սյուների վնասազերծման աշխատանքների հարցը, բայց այդ առումով որոշակի բարդություններ կան` փլուզման վտանգ կա։ Որոշումը կկայացվի մոտ 1 ժամի ընթացքում։ Գրիգորյանը շեշտեց` հնարավոր է, որ վաղը` օգոստոսի 16-ին, օրվա երկրորդ կեսին հնարավոր լինի որոշակի պատկերացում կազմել աշխատանքների ավարտի մասին։
Անդրադառնալով այն հարցին, որ դեռ անցած տարի «Սուրմալուում» հայտնաբերվել էին խախտումներ, ԱԻ փոխնախարարը շեշտեց` այն ժամանակ կարգադրեր են տրվել և օրենքով սահմանված ժամկետներում պետք է վերացվեին դրանք, ինչից հետո վերստուգումներ պետք է արվեին։
«Ես այժմ զերծ կմնամ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալուց, արդյոք վերստուգում իրականացվե՞լ է, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
0