00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրում ենք այն, ինչը պետք է մեր բանակին. ՀՀ ԶՈւ ԳՇ պետը` նոր սպառազինության մասին

© SputnikԷդվարդ Ասրյան (աջից)
Էդվարդ Ասրյան (աջից) - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2022
Բաժանորդագրվել
Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» բանակային խաղերի բացման արարողությանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանել է Sputnik Արմենիայի թղթակցի հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ցանկացած բանակային խաղեր, որոնք կազմակերպվում են զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության, մարտավարության, կրակային պատրաստության հիմքի վրա, շատ կարևոր են ԶՈւ-երի կայացման, զինծառայողների հետագա պատրաստության համար։ Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» բանակային խաղերի բացման արարողությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

«Մենք պետք է հիմք ընդունենք այդ պատրաստությունը` մեր ԶՈւ-ի բոլոր զորամիավորումների, միավորումների և զորամասերի պատրաստվածությունը բարձր հիմքերի վրա դնելու համար»,- ասաց ԳՇ պետը։

Նրա խոսքով`ամեն տարի ռազմամարզական խաղերին մասնակցելու համար ԶՈւ-երից ընտրվում են նոր մարդիկ, բայց կան նաև պրոֆեսիոնալ մասնակիցներ, որոնք արդեն կայուն տեղ ունեն հայկական թիմերում։
Դիլիջանում մեկնարկեց «Խաղաղության մարտիկ» մրցույթը
«Դրանք ԶՈւ-ի մասնագետներ են, պրոֆեսիոնալներ, որոնց պետք է ներգրավենք, որպեսզի այդ մրցումներում հաղթողի դիրքերում միշտ մերոնք լինեն»,- ասաց Ասրյանը։
Բանակային խաղերի բացման արարողությունից ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տպավորություն հայտնեց, որ խաղերին մասնակցող բոլոր երկրների, այդ թվում ՌԴ-ի ԶՈւ-ի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։

«Հենց բացման արարողության ժամանակ մենք տեսանք, որ բոլոր թիմերն էլ մերձեցված են, համագործակցված են և իրենց խնդիրները կատարում են այնպես, ինչպես նախորոշված է համակարգով»,- ասաց Ասրյանը։

Նշենք, որ Դիլիջանում այսօր բացված «Խաղաղության մարտիկ» մրցույթը բանակային միջազգային խաղերի մի մասն է, որոնք անցկացվում են Հայաստանում։ Միջոցառման այս հատվածում ՀՀ ԶՈւ-նպաշտոնական մակարդակով ներկայացնում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Մոսկվայում մասնակցում է հիմնական բանակային խաղերի բացման արարողությանը։
Ի դեպ` ՌԴ-ում անցկացվող միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև ռազմական տեխնիկայի ցուցադրություն։
Անդրադառնալով ՌԴ-ում նախատեսված զինտեխնիկայի ցուցադրությանը` ԳՇ պետը հայտնեց, որ հայկական կողմը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում ներկայացվող բոլոր նմուշներին։
«Եվ այդ հետաքրքրության արդյունքում ընտրում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեր ԶՈւ-ին»,- ասաց նա։
Հայաստանում մեկնարկած «Խաղաղության մարտիկի» շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի զինված ուժերի թիմերը 10 օր ուժերը կչափեն տարբեր մրցաձևերում:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Լրահոս
0