Հարազատներից ԴՆԹ չեն վերցրել․ ինչպես են պարզում «Սուրմալուում» գտնված դիերի ինքնությունը

© Sputnik / Ashot SafaryanՓրակարարներն աշխատում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրում (օգոստոսի 16, 2022) Երևան
Փրակարարներն աշխատում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրում (օգոստոսի 16, 2022) Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում նաև հրշեջ-փրկարարներ են եղել, որոնք համապատասխան բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտնաբերված դիերի նույնականացումն արվում է կա՛մ ԴՆԹ-ի, կա՛մ մահացածին ճանաչելու միջոցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Նշենք, որ առևտրի կենտրոնի փլատակներից դուրս է բերվել 16 դի։
«Այդ գործընթացներն արվում են միջազգային, պրոտոկոլային չափորոշիչներին համապատասխան։ ԴՆԹ-ն արվում է այն դեպքում, եթե դիակն անճանաչելի է։ Դիակները դուրս բերելուց հետո, երբ տարվում են դիահերձարան, արդեն սկսվում է ճանաչման փուլը։ Այնտեղ են գնում առևտրի կենտրոնի աշխատակիցների, անհետ կորածների հարազատներն ու բարեկամները»,- նշեց Խաչատրյանը։
Հարցին` արդյոք անհետ կորածների հարազատներից մինչ այս պահը նույնականացման համար անալիզներ վերցրել են, թե ոչ, նա պատասխանեց, որ մինչ դիակի հայտնաբերումը նման գործընթաց չի իրականացվում։
Անդրադառնալով տուժածներին, որոնք տեղափոխվել կամ դիմել են տարբեր ԲԿ-ներ` Խաչատրյանն ասաց, որ ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հոգի, սակայն այսօր էլ դուրսգրումներ կլինեն։
«Ընդհանուր առմամբ այս օրերին 62 հոգի է դիմել ԲԿ-ներ։ Նրանցից 2-ը հրշեջ-փրկարար են եղել, սակայն համապատասխան բուժօգնությունից հետո դուրս են գրվել և կրկին աշխատանքի անցել»,- ասաց Խաչատրյանը։
Հայաստանում սգո օր կհայտարարվի
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել 17 քաղաքացիներ։
Իրանի՝ ենթադրյալ անհետ կորած 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են
Լրահոս
0