00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետքովիդյան շրջանում հայերի մոտ ավելի հաճախ են ալերգիաներ նկատվում. բժշկի խորհուրդներ

© Sputnik / Иван Макеев / Անցնել մեդիապահոցԲարդու «բամբակ»
Բարդու «բամբակ» - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Բարդու «բամբակ»
Բաժանորդագրվել
Բժիշկ Մարգարիտա Հովնանյանի խոսքով՝ շատ հիվանդների մոտ ալերգիան վերածվել է բրոնխիտի կամ ասթմայի։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ավելացել է տարբեր ալերգիկ ռեակցիաներով մարդկանց թիվը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ալերգոլոգ Մարգարիտա Հովնանյանը։
Նա ասաց, որ այս պահին հստակ թվեր չի կարող նշել, Հայաստանի ալերգոլոգներն աշխատում են միասնական բազա ստեղծելու և վիճակագրություն ունենալու համար, սակայն թեկուզ միայն իր ձեռքի տակ եղած թվերը փաստում են, որ տարբեր ալերգիաներով իրեն դիմած հիվանդների թիվը վերջին 5 տարիների ընթացքում մի քանի անգամ է ավելացել, փոխվել են նաև ալերգիկ ռեակցիաները։
Բժիշկը համարում է, որ Հայաստանում ալերգիաների առաջացման հիմնական պատճառն աղտոտված օդն ու էկոլոգիական խնդիրներն են։ Ալերգիաները տարբեր կերպ են արտահայտվում, հիմնականում՝ մաշկային ցանի և վերին շնչառական ուղիների բորբոքումով։ Նրա խոսքով՝ շնչառական ուղիների հետ կապված խնդիրները հիմնականում տարվա այս շրջանում են ավելի հաճախ հանդիպում։

«Կորոնավիրուսի համավարակից հետո մարդկանց մոտ դիմադրողականության անկում է նկատվում, շատերի մոտ ալերգիաները սրվել են, ոմանց մոտ էլ նոր են ալերգիաներ առաջացել։ Ես ունեցել եմ 70-80 տարեկան պացիենտներ, որ իրենք ասում են՝ կյանքում չենք ունեցել, առաջին անգամ է։ Կան բազմաթիվ հիվանդներ, որոնց մոտ կորոնավիրուսից հետո ալերգիան վերաճել է բրոնխիտի և նույնիսկ ասթմայի»,- ասաց բժշկուհին։

Մեծացել է նաև սեզոնային ալերգիաների տևողությունը, հիմա կարող է անձի մոտ ամիսներ տևել, մինչդեռ նախկինում ալերգիան արտահայտվում էր միայն մեկ ամիս կամ դրանից էլ պակաս։ Կորոնավիրուսից հետո մարդկանց մոտ նկատվում են նաև հիշողության և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, նաև մազաթափություն, մաշկային ցան։
«Ալերգիաների ավելացում է նկատվում նաև երեխաների շրջանում: Եթե նախկինում ալերգիաները փոքրերի մոտ հիմնականում նկատվում էր ցանի տեսքով՝ տարբեր սննդամթերքների պատճառով, ցավոք, հիմա նաև վաղ հասակում ալերգիկ ռենիտ ենք հայտնաբերում՝ փռշտոց, աչքերի քոր և այլն, անգամ 1-2 տարեկան երեխաների մոտ, նաև բրոնխիալ ասթման է ավելացել»,- նշում է մասնագետը։
Բժիշկը խորհուրդ է տալիս ինքնաբուժմամբ չզբաղվել և դիմել բժիշկների։ Ալերգիաների դեպքում հորմոնալ բուժում կարելի է անել միայն բժշկի հսկողությամբ և ցուցումով, այլապես օգնելու փոխարեն օրգանիզմին ավելի մեծ վնաս է հասցվում։
«Ես դեմ չեմ հորմոնային բուժմանը, երբ դա տեղին է, անհրաժեշտ, այլ տարբերակ չունենք, բայց մոտեցումն անհատական պետք է լինի՝ հաշվի առնելով տարիքը, կողմնակի հիվանդությունները և այլն։ Հորմոնային բուժում չի կարելի անել հարևան, բարեկամի կամ էլ դեղատան աշխատողի նշանակումով»,- շեշտեց բժիշկը։
Հիշեցնենք՝ հունիսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանի 6 քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է։
Դատախազության տվյալներով՝ Երևանում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ։
Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է եղել Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:
Լրահոս
0