Մուշեղ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում

© Photo : official site of MESCS of RA Հունահռոմեական ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են առաջին մեդալը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձել է Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ոսկու համար պայքարում հայ ըմբիշը պարտվել է իրանցի մարզիկ Սոբհան Յարիին։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանցի մեկ այլ մարզիկ` Հայկ Պապիկյանը, բրոնզե մեդալի համար պայքարում նույնպես պարտվել է իրանցի ըմբիշին։
Նշենք, որ սա հայ ըմբիշների առաջին մեդալն է Բուլղարիայում ընթացող առաջնությունում։
Լրահոս
0