«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

© Photo : GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA«Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալանավորված անձը սավանով կախված է եղել խցի պատուհանի ճաղավանդակից։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Նուբարաշեն> քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

«Օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նշվում է, որ Կ. Ն.-ն մեղադրվում էր 2003թ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն։
Ամեն ինչ սկսվել է խոտը հակավորելու շուրջ վեճից. 51-ամյա տղամարդուն սպանողը ձերբակալվել է
Լրահոս
0