00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի հատուկ գործողությունը ցրեց Ուկրաինային մատակարարվող «սուպերզենքի» մասին միֆը. Շոյգու

© POOL / Անցնել մեդիապահոցՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվել
Սերգեյ Շոյգուն կարևոր հայտարարություններ է արել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ի ռազմական հատուկ գործողությունը ցրեց այն միֆը, թե Արևմուտքը Ուկրաինային «սուպերզենք» է մատակարարում, որն իբր կարող է փոխել ռազմաճակատային իրադրության ընթացքը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ-2022» համաժողովի շրջանակում անցկացվող Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի բացմանը։

«Սկզբում խոսվում էր «Javelin» հակատանկային համալիրների, ինչ-որ «բացառիկ» անօդաչուների մատակարարման մասին։ Վերջին շրջանում որպես սուպերզենք են ներկայացվում «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն ու հեռահար հաուբիցները։ Սակայն այդ սպառազինություններն էլ են ոչնչացվում մարտերում»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով` այդ սպառազինությունը էական ազդեցություն չի ունեցել իրավիճակի վրա։
Այնուհետև նա անդրադարձել է ՆԱՏՕ-ին` շեշտելով, որ դաշինքը հանել է դիմակը, այլևս չի թաքցնում իր ագրեսիվ բնույթը, և նրա ռազմավարական ծրագրային փաստաթղթերում ամրագրված են գլոբալ գերիշխանության հավակնությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետաքրքրության ոլորտում են Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Ասիա-Խաղաղօվկաինոսյան շրջանը։
ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է, որ Արևմուտքի կարծիքով` միջազգային հարաբերությունների ձևավորված համակարգը պետք է փոխարինվի այսպես կոչված կանոնների վրա հիմնված աշխարհակարգով։
«Տրամաբանությունը պարզ է և վերջնագրային։ Կա՛մ դաշինքի «ժողովրդավարական գործընկերոջ» թեկնածուն կորցնում է ինքնիշխանությունը և կանգնում իբր «պատմության ճիշտ կողմը»։ Կա՛մ սկսում է դասվել, այսպես կոչված՝ ավտորիտար ռեժիմների շարքը, որոնց դեմ կարող է կիրառվել ազդեցության ցանկացած միջոց, ընդհուպ մինչև ուժային ճնշում»,- ասել է Շոյգուն։
Նա նկատել է, որ Եվրոպայի անվտանգության ոլորտն այժմ ավելի վատ վիճակում է, քան սառը պատերազմի ամենաթեժ պահին։
«Դաշինքի ռազմական գործունեությունը առավելագույնս ագրեսիվ է դարձել և հակառուսական ուղղվածություն ստացել։ ԱՄՆ-ից զգալի ուժեր են տեղափոխվել այդ աշխարհամաս, մի քանի անգամ աճել է կոալիցիոն զորքի քանակը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում»,- ասել է նա։
Ուկրաինան նրանց համար «մսացու» է. Պուտինը` Արևմուտքի քաղաքականության մասին
ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի լրացուցիչ խմբավորումների տեղակայումը դաշինքի «արևելյան ճակատում» մեկնարկել էր դեռ ՌԴ ռազմական հատուկ գործողություններից առաջ։
Միևնույն ժամանակ, Շոյգուն շեշտել է, որ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ ծրագրերի մասին հայտարարությունները բացարձակ սուտ են։

«Ռազմական տեսանկյունից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ժամանակ քիմիական զենքի կիրառման հնարավորության մասին պնդումներն էլ անհեթեթ են։ Ի տարբերություն ԱՄՆ-ի` մեր երկրում նման զինատեսակներն ամբողջությամբ ոչնչացվել են դեռ 2017 թվականին միջազգային պարտավորությունների կատարման շրջանակում»։

Նա հավելել է, որ թունավոր նյութերի կիրառմամբ սադրանքները դարձել են Արևմուտքի կողմից հովանավորվող, այսպես կոչված՝ ՀԿ-ների (ինչպիսիք են օրինակ «Սպիտակ սաղավարտները» Սիրիայում) այցեքարտը։
ՌԴ ՊՆ ղեկավարն անդրադարձել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աղմկահարույց ճանապարհորդությանը և նշել, որ Թայվան կատարած սադրիչ այցը ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված նոր քայլ է։
Այնուհետև նախարարը խոսել է «տեղեկատվական լցոնումների» մասին և ասել, որ դրանց նպատակը մեկն է` ուշադրությունը շեղել այն փաստից, որ ԱՄՆ-ն արգելված ռազմակենսաբանական հետազոտություններ է անցկացրել Ուկրաինայում։
Նա շեշտել է, որ Ռուսաստանը կատարում է ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների հետագա փոխադարձ կրճատման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները, կրիչների և մարտագլխիկների հայտարարված մակարդակները չեն գերազանցում սահմանաչափերը։
«ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Ռուսաստանը պետք է իրավունք վաստակի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու համար, քննադատության չեն դիմանում։ Սպառազինության նկատմամբ վերահսկողությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է հիշեցնում։ Արդյունքի հնարավոր է հասնել միայն շահերի հավասարակշռությունը պահպանելու և բոլոր մասնակիցների հետաքրքրվածության դեպքում»,- հավելել է Շոյգուն։
«Կիևի երկնքում ամպեր են կուտակվում»․ Արևմուտքի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ փոխվել է
Խոսելով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և այդ երկրներում հարվածային զենք տեղակայելու հավանականության մասին` նա հայտարարել է, որ դա ՌԴ պաշտպանական ոլորտում մոտեցումների վերանայում կպահանջի։ Իսկ Ավստրալիայում ատոմային նավատորմի ի հայտ գալը խնդիրներ կառաջացնի տարածաշրջանում։
Շոյգուն նշել է, որ այդ տրամաբանությունը փաստացի կրկնում է միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու ժամանակ ԱՄՆ-ի գործողությունները։ Այն ժամանակ դա պատճառաբանվում էր հեռահարության հրթիռների (որն իբր արգելված էր պայմանագրով) ստեղծման հարցում Ռուսաստանի և Չինաստանի ուժերը կոմպենսացնելու անհրաժեշտությամբ։
ՌԴ ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Արևմուտքն ուզում է Աֆրիկայում վերադարձնել գաղութային կարգը ինքնիշխան երկրների վրա ռազմական ճնշում գործադրելու, անջատողականությանն ու ահաբեկչությանը աջակցելու միջոցով։

«Աֆրիկյան երկրների կառավարություններն ու ղեկավարները բազմաբևեռ աշխարհի պայմաններում փորձում են դիմակայել և սեփական գիծն են տանում հանուն անկախության, ինքնիշխանության ամրապնդման, տնտեսության զարգացման և պաշտպանունակության»,- ասել է Շոյգուն։

Նախարարի խոսքով` Կենտրոնական Ասիայում ևս պահպանվում է ահաբեկչության մեծ վտանգը, ինչը ՆԱՏՕ-ի զորքերի 20 տարվա ներկայության ժառանգությունն է։
Ըստ նրա` «արևելյան ճակատում» ՆԱՏՕ-ի ռազմական խմբավորումների ուժեղացումը ավարտին է հասցնում սառը պատերազմի ժամանակ Եվրոպայում ձևավորված վստահության մեխանիզմների և սպառազինության նկատմամբ վերահսկողության դեգրադացումը։
Լրահոս
0