00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալուում» օդի աղտոտիչները նվազում են, բայց աղտոտվածությունը պահպանվում է

© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մասնագետը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում ապրող քաղաքացիներին հորդորում է դիմակներ դնել, տներում պատուհանները հաճախակի չբացել և փորձել բնակարաններում օդը խոնավացնել։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երևանի«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արդեն երեք օր է` մթնոլորտային օդի աղտոտվածություն է նկատվում, սակայն արդեն աղտոտիչները սկսել են նվազել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՇՄՆ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը։

«Աղտոտվածությունը պահպանվում է, մեր ուսումնասիրություններն էլ շարունակվում են։ Մենք իրականացնում ենք ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և փոշու ուսումնասիրություն, որոնց մեծ քանակությունը կարող է ազդել մարդու շնչառական ուղիների վրա, ինչպես նաև հանգեցնել մաշկային, սիրտանոթային հիվանդությունների»,- նշեց Հակոբյանը։

Երևանում ընդհանուր առմամբ 5 անշարժ դիտակայան կա, և պայթյունի օրը` օգոստոսի 14-ին, ժամը 10։00-ից սկսած մինչև օգոստոսի 15-ի 10։00-ն ընկած ժամանակահատվածում կատարված մթնոլորտային ուսումնասիրության արդյունքում հիմնականում փոշու գերազանցում եղել է Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։
«Մեր դիտակայաններից մեկը գտնվում է հենց Արշակունյաց պողոտայում, և այնտեղ փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը 4.2 անգամ` 1 խ/մ-ում կազմելով 0.628 մգ։ Կենտրոնում` Կրկեսի մոտ, փոշու խտությունը գերազանցել է մոտ 1.4 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան` 1.1 անգամ։ «Սուրմալուի» մոտակայքում ունենք նաև շարժական դիտակետ, որն այդ հատվածում արձանագրել է ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցում` 2.6 և 4.6 անգամ»,- ասաց մասնագետը։
Նրա խոսքով` աղտոտիչները սովորաբար տարածվում են օդում ու մնում, և հնարավոր է, որ մի քանի օր էլ օդն աղտոտված մնա։
Հարակից տարածքներում ապրող անձանց Հակոբյանը խորհուրդ տվեց դիմակ դնել, տներում պատուհանները հաճախակի չբացել և փորձել բնակարաններում օդը խոնավացնել։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է 4 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ-ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։
«Սուրմալուում» անհետ կորած համարվող քաղաքացիներից 2–ը ողջ են
Լրահոս
0