Ծրագրում էր Ստավրոպոլում շենքեր հրդեհել. ՌԴ ԱԴԾ–ն ծայրահեղականի է ձերբակալել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խուզարկության ընթացքում հրկիզող խառնուրդի պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ են հայտնաբերվել ու առգրավվել։
Ստավրոպոլի երկրամասի հանգստավայրերում շենքերի հրդեհում ծրագրած «Աջակողմյան հատվածի»* համախոհի են ձերբակալել, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Մասնավորապես, նա նախատեսում էր հրդեհել Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե վոդիի քաղաքային օկրուգի և Ժելեզնովոդսկ հանգստավայր–քաղաքի վարչական շենքերը։
Նշվում է, որ խուզարկության ընթացքում հրկիզող խառնուրդի պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ են հայտնաբերվել ու առգրավվել։
*«Աջակողմյան հատվածը» Ռուսաստանում արգելված ու ծայրահեղական ճանաչված ուկրաինական արմատական ազգայնական կազմակերպությունների խմբավորում է։
Լրահոս
0