00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լվովի իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել պատրաստվել ֆորս մաժորային ձմռան

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոցԼվով
Լվով - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Բաժանորդագրվել
Քաղաքի իշխանությունները մեծ քանակությամբ վառարաններ են գնում (ժողովրդական լեզվով՝ բուրժույկաներ), որպես «միակը, որը չի դավաճանի, եթե մյուսները շարքից դուրս գան»։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը տեսաուղերձ է հղել քաղաքի բնակիչներին, որում կոչ է արել նախապես պատրաստվել ջեռուցման սեզոնի ընթացքում անոմալ իրավիճակների և խորհուրդ է տվել վառելափայտ պահեստավորել:

«Արդյոք Լվովում հնարավո՞ր են անոմալ իրավիճակներ։ Կարծում եմ՝ այո։ Այսօր խնդիրը դժվար պատկերացնելի իրավիճակին պատրաստվելն է։ Փայտը ոչ ոք չի չեղարկել, այն միշտ փրկում է դժվար ժամանակներում»,- հայտարարել է Սադովոյը։

Նա հավատացրել է, որ քաղաքի իշխանությունները մեծ քանակությամբ վառարաններ են գնում (ժողովրդական լեզվով՝ բուրժույկաներ), որպես«միակը, որը չի դավաճանի, եթե մյուսները շարքից դուրս գան»։
Բնակարանային-կոմունալ տնտեսության գծով նրա տեղակալ Իրինա Մարունյակը բնակիչներին առաջարկում է` եթե ֆորսմաժորային իրավիճակ լինի, յուրաքանչյուր տանը ունենալ էլեկտրական թեյնիկ, մարտկոցով աշխատող լամպեր, չոր սպիրտ, էլեկտրական վառարան։
Օգոստոսի 15-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում կարող են հոսանքազրկումներ լինել՝ վստահեցնելով, որ գազի և գեներատորների բացակայության դեպքում իշխանությունները պատրաստ են դիմակայել մազութի պաշարների օգնությամբ, բայց միայն կարճ ժամանակով:
Ավելի վաղ 5.ua հեռուստաալիքը հայտնել է, որ գնորդների հոսքն արդեն զգացվում է Ուկրաինայի բոլոր անտառտնտեսություններում, այս տարի փայտի սեզոնը շատ ավելի վաղ է սկսվել՝ գազի հետ կապված կանխատեսվող խնդիրների պատճառով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ըստ ուկրաինացի պաշտոնյաների կանխատեսումների` գալիք ձմեռը ամենադժվարն է լինելու Ուկրաինայի անկախացումից ի վեր։
Ուկրաինան նրանց համար «մսացու» է. Պուտինը` Արևմուտքի քաղաքականության մասին
Լրահոս
0