https://armeniasputnik.am/20220817/mak-i-araqelutjuny-kvoch-e-arel-belgradin-ev-prishtinajin-karucvoghakan-erkkhvosutjun-varel-46890931.html
ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել Բելգրադին և Պրիշտինային կառուցողական երկխոսություն վարել
ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել Բելգրադին և Պրիշտինային կառուցողական երկխոսություն վարել
Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն է: 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T18:07+0400
2022-08-17T18:07+0400
2022-08-17T18:32+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
կոսովո
սերբիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/16/34553902_0:0:1601:901_1920x0_80_0_0_ab113181efd87b0bfd2c0dc03c0273e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության (UNMIK) ղեկավար Կարոլինա Զիադեն Սերբիայի ղեկավարությանն ու ինքնահռչակ հանրապետության իշխանությանը կոչ է արել ԵՄ-ի միջնորդությամբ առաջիկա բանակցություններում կառուցողական մոտեցում ցուցաբերել փոխզիջման որոնման հարցում:Զիադեն նշել է, որ կողմերը պետք է աշխատեն մնացած հարցերի լուծման ուղղությամբ՝ օգտագործելով «անցած 11 տարիների ընթացքում աշխատածը, որ լրացնեն բանակցություններում դժվարությամբ ստացված արդյունքները»:ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ երկխոսությունն ու փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն են:Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ու Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալբին Կուրտիի բանակցությունները: Բելգրադում և Պրիշտինայում ԱՄՆ դեսպանությունները ողջունել են երկխոսության հերթական փուլը։
կոսովո
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/16/34553902_8:0:1431:1067_1920x0_80_0_0_842ad682c830f593a9eaae3c36f948f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կոսովո, սերբիա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կոսովո, սերբիա
ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել Բելգրադին և Պրիշտինային կառուցողական երկխոսություն վարել
18:07 17.08.2022 (Թարմացված է: 18:32 17.08.2022) Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն է:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության (UNMIK) ղեկավար Կարոլինա Զիադեն Սերբիայի ղեկավարությանն ու ինքնահռչակ հանրապետության իշխանությանը կոչ է արել ԵՄ-ի միջնորդությամբ առաջիկա բանակցություններում կառուցողական մոտեցում ցուցաբերել փոխզիջման որոնման հարցում:
«Բրյուսելում Բելգրադի ու Պրիշտինայի միջև բարձր մակարդակի հանդիպումից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Կարոլինա Զիադեն կոչ է արել կողմերին կառուցողական կերպով աջակցել ԵՄ հովանու ներքո երկխոսության կայացմանը», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով UNMIK-ի մամուլի ծառայությանը:
Զիադեն նշել է, որ կողմերը պետք է աշխատեն մնացած հարցերի լուծման ուղղությամբ՝ օգտագործելով «անցած 11 տարիների ընթացքում աշխատածը, որ լրացնեն բանակցություններում դժվարությամբ ստացված արդյունքները»:
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ երկխոսությունն ու փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն են:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ու Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալբին Կուրտիի բանակցությունները: Բելգրադում և Պրիշտինայում ԱՄՆ դեսպանությունները ողջունել են երկխոսության հերթական փուլը։