ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ. պատճառը «Սուրմալուի» թեմայով շահարկումներն են

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում վրդովված են «Սուրմալուի» ողբերգությանն իրենց մասնակցության մասին ԶԼՄ-ներում հայտնված կեղծ մեղադրանքներից:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։
Ավելի վաղ մեդիադաշտում նման լուրեր էր տարածել «Սասնա Ծռեր» արմատական քաղաքական խմբավորումը:
«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,-ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուսական կողմը նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից սա դիտարկում է որպես ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։
«Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։ Համապատասխան նոտան դեսպանության կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է հայտարարության մեջ:
Դեսպանատանը հիշեցրել են, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
Հայաստանում ևԱրցախում երկօրյա սուգ Է հայտարարվել (օգոստոսի 17-18):
«Սուրմալուի» հրդեհից առաջացած վտանգավոր նյութերը կարող են 60կմ շառավղով տարածվել. ինչ անել
Լրահոս
0