«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը, որը ստիպեց խոնարհել ՀՀ դրոշը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ամենամասշտաբային արտակարգ պատահարն է անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում։
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ամենամասշտաբային արտակարգ պատահարն է անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում։ Օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք խլեց, 2 անձ անհետ կորած են համարվում։ Ընդհանուր առմամբ Երևանի տարբեր բուժկենտրոններ է դիմել 62 քաղաքացի, նրանցից 4-ը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, մյուսները դուրս են գրվել։
Տոննաներով քարեր և երկաթներ են քանդել. «Սուրմալուում» փրկարարներին օգնում են կամավորները
Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 935 փրկարարական ծառայող։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, մոտ 1 հա է։ Փլուզվել է եռահարկ շինություն՝ մոտ 2889 քմ մակերեսով։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Հայաստանում և Արցախում երկօրյա սուգ է հայտարարվել՝ օգոստոսի 17-ին և 18-ին։ Պետական բոլոր կառույցներում ՀՀ դրոշը խոնարհված է։
ՔԿ–ն հորդորում է չօգտագործել «Սուրմալուից» գնված հրավառության նյութերը
Լրահոս
0