https://armeniasputnik.am/20220817/surmaluum-mahacatsneri-lusankarneri-hraparakumy-khndraharujc-e-atp-gvortsakalutjun-46862842.html
«Սուրմալուում» մահացածների լուսանկարների հրապարակումը խնդրահարույց է. ԱՏՊ գործակալություն
«Սուրմալուում» մահացածների լուսանկարների հրապարակումը խնդրահարույց է. ԱՏՊ գործակալություն
Նշվում է, որ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք... 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T12:02+0400
2022-08-17T12:02+0400
2022-08-17T12:15+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
զլմ
լուսանկար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/11/46847004_0:127:1600:1027_1920x0_80_0_0_5c21ae1bcfcb1c7997231223c50568e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրահարույց է համարում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների լուսանկարների հրապարակումը։«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման ընդհանուր կանոններ և սկզբունքներ, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը»,- այս մասին հայտնել են գործակալության «Ֆեյսբուքի» էջում։Նշվում է, որ անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը։«Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը: Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք առկա է հանրային այնպիսի շահ, որպեսզի տարածվի մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն»,- ասված է հաղորդագրությունում:«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։«Սուրմալուի» հրդեհից առաջացած վտանգավոր նյութերը կարող են 60կմ շառավղով տարածվել. ինչ անել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/11/46847004_64:0:1488:1068_1920x0_80_0_0_7a421c132ee5604043630447d75f3b4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, զլմ, լուսանկար
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, զլմ, լուսանկար
«Սուրմալուում» մահացածների լուսանկարների հրապարակումը խնդրահարույց է. ԱՏՊ գործակալություն
12:02 17.08.2022 (Թարմացված է: 12:15 17.08.2022) Նշվում է, որ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք առկա՞ է հանրային այնպիսի շահ, որպեսզի տարածվի մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրահարույց է համարում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների լուսանկարների հրապարակումը։
«Եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չէ, քանի որ դրանք հրապարակվում են տվյալ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման ընդհանուր կանոններ և սկզբունքներ, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը»,- այս մասին հայտնել են գործակալության «Ֆեյսբուքի» էջում։
Նշվում է, որ անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը։
«Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը: Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք առկա է հանրային այնպիսի շահ, որպեսզի տարածվի մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տվյալները պետք է մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար։ Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ խոսքը տվյալները համացանցում հրապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ, կարող են ավելի էականորեն միջամտել օրինակ` զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց կյանքին:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։