https://armeniasputnik.am/20220817/turqian-arajatar-e-ukrainajic-cvoreni-nerkrman-harcum-46860760.html
Թուրքիան Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում առաջատարն է
Թուրքիան Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում առաջատարն է
Օգոստոսի 1-15-ը Օդեսա, Չերնոմորսկ և Յուժնի քաղաքներից 21 բեռնանավ է դուրս եկել։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T11:11+0400
2022-08-17T11:11+0400
2022-08-17T11:40+0400
թուրքիա
ուկրաինա
ռուսաստան
հացահատիկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1a/45782568_0:95:1600:996_1920x0_80_0_0_686bec7bf9c257449c03401f06f53566.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թուրքիան Ուկրաինայից հացահատիկի ներմուծման առաջատարն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu գործակալությանը, որը ներկայացնում է Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի համակարգման կենտրոնի հրապարակած տվյալները:«Թուրքիայի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջնորդությամբ, համաշխարհային պարենային ճգնաժամի և պարենի գների աճի լուծման նպատակով ստորագրված համաձայնագրին համապատասխան, Ուկրաինայից արտահանվող հացահատիկի և այլ սննդամթերքի 26 տոկոսը հասցվել է Թուրքիա։ Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի գծով համակարգող կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջատարի դիրք է զբաղեցնում Ուկրաինայից հացահատիկի և պարենի ներկրման մեջ՝ 26 տոկոսով»,- գրում է գործակալությունը։Նշվում է, որ օգոստոսի 1-ից մինչև 15-ը Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնի ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 21 բեռնանավ, որով փոխադրվել է ավելի քան 563 հազար տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ:Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են կազմում։Առաջինը` հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունը՝ վերացնել ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման տարբեր սահմանափակումները։ Երկրորդը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղմթերքի արտահանման ալգորիթմը։ Երկրորդ փաստաթղթի հիմքում Ռուսաստանի առաջարկած ալգորիթմն է, որով ծովային մարդասիրական միջանցք է ստեղծվում Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից առևտրային նավերի անվտանգ ելքի համար։Ուր է իրականում գնում ուկրաինական հացահատիկը
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1a/45782568_0:0:1420:1065_1920x0_80_0_0_5157b7886b4049ea224421fbbe140fd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, ռուսաստան, հացահատիկ
թուրքիա, ուկրաինա, ռուսաստան, հացահատիկ
Թուրքիան Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում առաջատարն է
11:11 17.08.2022 (Թարմացված է: 11:40 17.08.2022) Օգոստոսի 1-15-ը Օդեսա, Չերնոմորսկ և Յուժնի քաղաքներից 21 բեռնանավ է դուրս եկել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թուրքիան Ուկրաինայից հացահատիկի ներմուծման առաջատարն է։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu գործակալությանը, որը ներկայացնում է Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի համակարգման կենտրոնի հրապարակած տվյալները:
«Թուրքիայի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջնորդությամբ, համաշխարհային պարենային ճգնաժամի և պարենի գների աճի լուծման նպատակով ստորագրված համաձայնագրին համապատասխան, Ուկրաինայից արտահանվող հացահատիկի և այլ սննդամթերքի 26 տոկոսը հասցվել է Թուրքիա։ Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի գծով համակարգող կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջատարի դիրք է զբաղեցնում Ուկրաինայից հացահատիկի և պարենի ներկրման մեջ՝ 26 տոկոսով»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ օգոստոսի 1-ից մինչև 15-ը Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնի ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 21 բեռնանավ, որով փոխադրվել է ավելի քան 563 հազար տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ:
Գործակալությունը հավելում է, որ Իրանն ու Հարավային Կորեան Ուկրաինայից ցորենի ներկրման քանակով հաջորդում են Թուրքիային՝ 22 տոկոս: Ուկրաինական հացահատիկի 8%-ը ուղարկվել է Չինաստան, 6%-ը՝ Իռլանդիա, 5%-ը՝ Իտալիա, 4%-ը՝ Ջիբութի և 2%-ը՝ Ռումինիա:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են կազմում։
Առաջինը` հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունը՝ վերացնել ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման տարբեր սահմանափակումները։ Երկրորդը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղմթերքի արտահանման ալգորիթմը։ Երկրորդ փաստաթղթի հիմքում Ռուսաստանի առաջարկած ալգորիթմն է, որով ծովային մարդասիրական միջանցք է ստեղծվում Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից առևտրային նավերի անվտանգ ելքի համար։