00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի զինվորականներն ուզում են կամուրջ պայթեցնել և մեղադրել ՌԴ–ին. ՊՆ

© Sputnik / Ольга БалашоваՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Միխայիլ Միզինցև
Բաժանորդագրվել
ՌԴ գեներալը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ականապատել են Սումիի մարզի Ստարոյե սելոյի մոտ գտնվող Պսյոլ գետի վրայով անցնող կամուրջը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Հավաստի տեղեկություններ կան, որ Սումիի մարզի Ստարոյե սելո բնակավայրի մոտ Ուկրաինայի ԶՈւ–ն ականապատել է Պսյոլ գետի վրայով անցնող կամուրջն ու մատույցները, ինչպես նաև հարակից ճամփեզրերը։ Միևնույն ժամանակ տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր չի զգուշացվել»,– ասել է Միզինցևը։
Նրա խոսքով` ուկրաինացի զինվորականները մտադիր են պայթեցնել կամուրջը և նախապես ծրագրած սցենարի համաձայն` ԶԼՄ–ներում լուսաբանմամբ մեղադրել ՌԴ ԶՈւ–ին իբր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ։
ՌԴ-ի հատուկ գործողությունը ցրեց Ուկրաինային մատակարարվող «սուպերզենքի» մասին միֆը. Շոյգու
Բացի այդ, ինչպես նշել է գեներալը, ուկրաինացի զինվորականները ԴԺՀ–ի Արտյոմովսկ, Սլավյանսկ և Սոլեդար քաղաքների մանկապարտեզներում հենակետեր են կահավորել։
«Մոտակա տների խաղաղ բնակիչների տարհանում չի իրականացվել, ազգայնականները նրանց օգտագործում են որպես կենդանի վահան», – հայտարարել է Միզինցևը։
Գեներալն ընդգծել է, որ ինքնուրույն տարհանվելու փորձերը կոպտորեն կասեցվում են։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայի 6 նավահանգիստներում դեռևս արգելափակված են մնում 14 երկրների 53 օտարերկրյա նավեր։
««Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման մասին նախաձեռնության» իրականացման շրջանակում 2022 թվականի օգոստոսի 1-ից ուկրաինական նավահանգիստներից 21 նավ է դուրս եկել, դուրս է բերվել 563 318 տոննա պարենամթերք», – նշել է Միզինցևը։
Ուկրաինական ԶՈւ-ն HIMARS-ով գնդակոծել է Պերվոմայսկը
Նախորդ մեկ օրում առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության Ուկրաինայի և Դոնբասի Հանրապետության վտանգավոր վայրերից ՌԴ տարածք է տարհանվել 26 079 մարդ, այդ թվում` 4500 երեխա։ Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ տարհանվել է 3 446 945 մարդ, այդ թվում` 540 402 երեխա։
Ռուսաստանը հատուկ գործողությունների ընթացքում շուրջ 56,5 հազար տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Դոնբաս և Ուկրաինա։
ՌԴ սակրավորներն ու դոնբասցի գործընկերները ներկա պահին Դոնբասի և Ուկրաինայի տարածքում հայտնաբերել ու վնասազերծել են ավելի քան 540 հազար պայթյունավտանգ առարկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 174-րդ օրը։
Լրահոս
0