https://armeniasputnik.am/20220817/vorvonvvogh-qaghaqacin-pajtjuni-pahin-eghel-e-mutqi-mvot-depqi-vajr-sejsmvolvogneri-en-hravirel-46858431.html
Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. դեպքի վայր սեյսմոլոգների են հրավիրել
Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. դեպքի վայր սեյսմոլոգների են հրավիրել
ԱԻ փոխնախարարը հայտնեց` աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T10:24+0400
2022-08-17T10:24+0400
2022-08-17T10:51+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
անհետ կորած
զոհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/11/46847043_0:84:1600:984_1920x0_80_0_0_c52241397a20f2500ccbcfff8e38f7ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկն այդ պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը` հիշեցնելով, որ այս պահին ունենք 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։Նրա խոսքով` այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։Գրիգորյանը հավելեց, որ տարածքի 70 տոկոսը մաքրվել է, և աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/11/46847043_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9ec22ee382ce24d16b7e5eb5b585bd1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), անհետ կորած, զոհ
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), անհետ կորած, զոհ
Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. դեպքի վայր սեյսմոլոգների են հրավիրել
10:24 17.08.2022 (Թարմացված է: 10:51 17.08.2022) ԱԻ փոխնախարարը հայտնեց` աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկն այդ պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը` հիշեցնելով, որ այս պահին ունենք 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։
«Այսօր որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա, կան փլատակներ։ Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։
Գրիգորյանը հավելեց, որ տարածքի 70 տոկոսը մաքրվել է, և աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։