00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

46 մլն հրթիռ, 8 հազար տոննա պայթուցիկ. ինչ են պատմում պաշտոնական թվերը

Բաժանորդագրվել
«Սուրմալուի» ողբերգական աղետից հետո Sputnik Արմենիան վերլուծել է, թե տարեկան ինչ ծավալի ու ինչ տեսակի պայթուցիկ և հրավառության համար նախատեսված նյութեր ու պատրաստի արտադրանք է ներկրվել Հայաստան վերջին 2 տարվա ընթացքում։
2020-21թթ–ի ընթացքում Հայաստան է ներկրվել 46 235 530 հատ հրատեխնիկական պատրաստի արտադրանք, հրավառելիք, ազդանշանային, անձրևային ու հակամառախուղային հրթիռներ, 1 170 տոննա պատրաստի պայթուցիկ նյութեր, 7 057 կգ վառոդ։
Բացի այդ, վերջին երկու տարում Հայաստան է ներկրվել նաև 812 700 հատ և 6 125 կմ երկարությամբ ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ քուղեր (պատրույգներ)։
Վիճակագրությունը պաշտոնական է` հրապարակված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում։
Հատկանշական է, որ 2020թ–ին Հայաստան ներկրած պայթուցիկ նյութերի ծավալը էականորեն գերազանցում է 2021թ–ի նույն ցուցանիշը։ Օրինակ` եթե 2020թ–ին ՀՀ է բերվել 39 037 600 հատ տարբեր տեսակի հրատեխնիկա, ապա 2021-ին` 7 197 900։
Այս կտրուկ տարբերությունը թերևս պայմանավորված է նրանով, որ 2020թ–ին Հայաստան ներկրված հրավառության նյութերն այդ տարում գրեթե չեն օգտագործվել` նախ` լոքդաունի, ապա` պատերազմի հետևանքով, և 2021թ–ին դրանց ներկրման անհրաժեշտությունը կտրուկ նվազել է։
Իսկ 2022թ–ի մաքսային վիճակագրական տվյալներն այս պահին դեռ հրապարակված չեն։
Հետաքրքիր է նաև հրավառության ու պայթուցիկ նյութերի ներկրման աշխարհագրությունը։ Պաշտոնական թվերով` հրատեխնիկական իրերի, տարբեր տեսակի ազդանշանային, հրթիռների ամենախոշոր մատակարարը Չինաստանն է։ Վերջին 2 տարում մեր երկիր ներկրված 46 235 530 հատ այս ապրանքատեսակներից 46 205 700–ը ներկրվել է հենց այդ երկրից, 29 800 հատը` Իրանից, 30-ը` ՌԴ–ից։
Պատրաստի պայթուցիկ նյութեր Հայաստան են ներկրվել միայն ՌԴ–ից` 2020–ին` 584,3 տոննա, 2021–ին` 585,9։
Վառոդի դեպքում 2021թ–ին ևս միակ մատակարարը եղել է Ռուսաստանը` 6.7 տոննա։ Իսկ 2020–ին` Իսպանիան (250 կգ) և Իտալիան (100 կգ)։
Տարբեր նպատակներով կիրառվող քուղերի` պատրույգների (ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ) ներկրման աշխարհագրությունը ամենաբազմազանն է։ 2020–ին դրանք ներկրվել են Իտալիայից, Լեհաստանից, Հնդկաստանից ու Ռուսաստանից, 2021–ին` Չեխիայից ու Ռուսաստանից։
Լրահոս
0