00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
31 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միխայիլ Գորբաչով. «Պուտչի հեղինակներն, իհարկե, ապուշ էին, բայց ախր մենք էլ կիսաապուշ էինք»

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Գորբաչովը
Միխայիլ Գորբաչովը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Միխայիլ Գորբաչովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 31 տարի առաջ օգոստոսի 18-ին մեկնարկեց Խորհրդային Միության փլուզումը։
Իհարկե, պաշտոնապես տերությունը դադարեց գոյություն ունենալուց մի քանի ամիս անց՝ տարեվերջին, բայց Ֆորոսը՝ Ղրիմի ամենահարավում գտնվող գողտրիկ առողջարանը, նշանավորեց Սովետական պետության կազմալուծման սկիզբը։ Այս ամենը կարելի կլիներ անվանել մի գործընթաց, որը հանգեցրեց այսօրվա անկախ Հայաստանի ծնունդին, բայց չմոռանանք, որ դրանից մեկ տարի առաջ մեր խորհրդարանն արդեն ընդունել էր Անկախության մասին հռչակագիրը։ Այսինքն` որքան էլ պարադոքսալ հնչի, մենք դեռ մեծ տերության կազմում էինք, բայց արդեն անկախացել էինք նրանից։
1991 թվականի իրադարձությունների մասին հարյուրավոր հոդվածներ, վերլուծություններ ու գրքեր են հրապարակվել, բայց իհարկե, ամենահետաքրքիրը գլխավոր գործող անձի՝ Միխայիլ Գորբաչովի վկայություններն են։ «Շպիգել» գերմանական շաբաթաթերթի թղթակցի հետ զրույցում Գորբաչովը տարիներ առաջ խոստովանել է. «Այո՛, գիտեի, որ իմ հակառակորդները հեղաշրջում, այսինքն` պուտչ են նախապատրաստում։ Ինձ այդ մասին զգուշացրել էին, այդ թվում՝ Ջորջ Բուշ ավագը, որն իր հերթին տեղեկությունը ստացել էր Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Գավրիիլ Պոպովից։ Կատարվածից մեկ ամիս առաջ արդեն գիտեի, որ պուտչիստների թվում է Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովը»։
Միխայիլ Գորբաչով. «Պուտչի հեղինակներն, իհարկե, ապուշ էին, բայց ախր մենք էլ «կիսաապուշ» էինք»
Այնուամենայնիվ, Գորբաչովը չէր հավատում։ «Ճիշտն ասած, չէի կարող հավատալ, որ նման ապուշներ կգտնվեն։ Եվ երբ այդ ապուշներն իրոք ցույց տվեցին իրենց ապուշությունը, նոր հասկացանք, որ ախր մենք էլ «կիսաապուշներ» ենք, այդ թվում և ես։ Պետք չէր գնալ Ֆորոս, դա իմ սխալն էր», -խոստովանել է ԽՍՀՄ-ի առաջին և միակ նախագահը։ Թե ինչ եղավ, երբ նա մեկնեց Ղրիմ, երևի հիշեցնելու կարիք չկա։
Բայց մինչ այդ Գորբաչովին փորձում էին համոզել, որ հրաժարվի իր ընտրած ազատականացման քաղաքականությունից։ Նախագահի թիկնազորի ղեկավար գեներալ-մայոր Վյաչեսլավ Գեներալովը վերհիշում է. «Ֆորոս եկավ բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը։ Նրանք համոզում էին Գորբաչովին իրենց հետ միասին վերադառնալ Մոսկվա և որոշ հայտարարություններ անել, բայց նա հակադարձեց՝ ի՞նչ իմաստ ունի իմ Մոսկվա գնալը, այնտեղ են իմ տեղական Յանաևը և վարչապետ Պավլովը, թող իրենք էլ անեն ձեր ուզած հայտարարությունները, իսկ ես հիվանդ մարդ եմ և պաշտոնապես գտնվում եմ արձակուրդում»։
Գորբաչովը համոզված էր, որ իրադարձությունների ընթացքը արագացրեց Բորիս Ելցինը, որին նա այսպես էր բնորոշում. «Ահավոր սիրում էր իշխանությունը, բռնկվող էր և ինքնասիրահարված։ Միշտ կարծում էր, որ իրեն թերագնահատում են, անմիջապես նեղանում էր։ Պետք է նրան ուղարկեի բանանային ինչ-որ հանրապետություն որպես դեսպան, որպեսզի հանգիստ նստեր ու նարգիլե ծխեր»։
Ելցինն, իհարկե, դեսպան չդարձավ ու բանանային հանրապետություն չգնաց, այլ դեկտեմբերին մեկնեց Բրեստի մոտ գտնվող Բելովեժյան թավուտ, որտեղ Բելառուսի և Ուկրաինայի առաջնորդների հետ այնպիսի համաձայնագիր ստորագրեց, որով Խորհրդային Միությունը փաստորեն կնքեց իր մահկանացուն։ «Բա ինչո՞ւ մի երեք ուղղաթիռով հատուկ ջոկատայիններ չուղարկեցիք այնտեղ»։ Լրագրողի այս հարցին Գորբաչովը պատասխանում է. «Իհարկե, կարող էի այնպես անել, որ այդ եռյակը հայտնվեր տնային կալանքի տակ, բայց դա նշանակում էր քաղաքացիական պատերազմ հրահրել»։
Այո, Գորբաչովը շատ լավ գիտեր, որ մարդկանց մի զգալի մասը բոլորովին իրեն չէր աջակցելու, գնալու էր Ելցինի հետևից, որն արդեն հսկայական հեղինակություն էր վայելում հանրահավաքներում արտասանած իր բոցաշունչ ելույթների շնորհիվ։ Բացի դրանից, Գորբաչովին փաստորեն արդեն անվստահություն էին հայտնել Մոլդովան, Բալթյան երկրները և Հարավային Կովկասի հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը։ Նրանք բոլորը հրաժարվել էին մասնակցել Խորհրդային Միությունը պահպանելու հարցով հանրաքվեին, իսկ դա միայն մի բան էր նշանակում՝ այլևս չենք ուզում ապրել, այսպես կոչված՝ «կենտրոնի» տիրապետության տակ։
Այնուամենայնիվ, Միխայիլ Գորբաչովը հիմա էլ համոզված է՝ Խորհրդային Միությունը կարելի էր փրկել, եթե ավելի շուտ սկսվեր պետության բարեփոխումը։ Այս մասին կարելի է անվերջ վիճել։ Բայց չմոռանանք նաև լեհ գրող Կարոլ Իժիկովսկու կարծիքը. «Մարդկանց ու ժողովուրդներին ստիպում են հետևություններ անել անցյալից, այնինչ, միայն ապագան, միայն ներկան են բացատրում, թե ինչ նշանակություն ունի անցյալը ներկայի և ապագայի համար»։
Генсек ЦК КПСС Михаил Горбачев во время официального визита в Кубу (2 апреля 1988). Гавана - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին
Լրահոս
0