https://armeniasputnik.am/20220818/ejmiatsnum-hvogehangsti-karg-e-katarvel-surmaluum-pajtjunic-zvohvatsneri-hamar-46914496.html
Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար
Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար
Արարողությունը կատարվել է Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T12:36+0400
2022-08-18T12:36+0400
2022-08-18T12:36+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
մայր աթոռ սուրբ էջմիածին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/12/46913891_0:0:1400:789_1920x0_80_0_0_4b68aa7fad30efa0ec65803f98129eec.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։«Մինչ արարողությունը Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։Եկեղեցականներն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/12/46913891_90:0:1334:933_1920x0_80_0_0_da5610f8ccc0b7bbb83d2ed28e2e1687.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, մայր աթոռ սուրբ էջմիածին
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, մայր աթոռ սուրբ էջմիածին
Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար
Արարողությունը կատարվել է Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մինչ արարողությունը Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Եկեղեցականներն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը
հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։