00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Ուկրաինան վերածվում կամիկաձե պետության

© Photo : Official website of the President of UkraineՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու ԱՄՆ-ի սպառնալիքներն ուղեկցվում են Վաշինգտոնի վասալների՝ Մերձբալթյան երկրների քաղաքական վերնախավերի որոշումներով: Մայիսին նման քայլի է դիմել Լիտվայի ղեկավարությունը, իսկ անցյալ շաբաթ՝ Ռիգայում նրանց հարևանները։
Դավիթ Նարմանիա. ՌԻԱ Նովոստի
Ընդ որում, ամերիկյան իսթեբլիշմենթը կարծես լրջորեն դիտարկում է նման սցենարը. ԱՄՆ-ի Սենատն արդեն համապատասխան բանաձև է ընդունել, սակայն Բայդենի վարչակազմում դեռ չեն շտապում աջակցել դրան: ԶԼՄ-ները գրում են, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեռ դիմադրում է։
Պատճառները հասկանալի են. նման քայլը ոչ միայն կստիպի Վաշինգտոնին պատժամիջոցներ սահմանել իր իսկ դաշնակիցների դեմ, այլև խաչ կքաշի Մոսկվայի հետ հարաբերությունների վրա, որոնք առանց այդ էլ վատագույն վիճակում են՝ առնվազն Կարիբյան ճգնաժամից ի վեր:
Կրեմլում արդեն հայտարարել են, որ նման քայլն արմատապես կփոխի իրավիճակը, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ եթե Կոնգրեսը համապատասխան բանաձև ընդունի, ապա կարելի է մոռանալ երկու երկրների հարաբերությունների մասին:
Վաշինգտոնը սպառնում է ահաբեկչության հովանավոր ճանաչելու կարգավիճակով, թեև ԱՄՆ-ը` ինքը բոլոր հակամարտություններում` Աֆղանստանում, Չեչնիայոմ, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, աջակցում է տարբեր տեսակի ծայրահեղականների։
Բայց այսօր ամերիկյան իշխանությունն ահաբեկչությանն օժանդակելը նոր մակարդակի է հանել ՝ Ուկրաինային լիարժեք կամիկաձե պետություն դարձնելով։
Դատեք ինքներդ. այսպես կոչված նախագահ Զելենսկին բացահայտ հայտարարում է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն հարվածներ հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ին, քանի որ այնտեղ ռուսական ստորաբաժանումներ կան, ու նա թքած ունի, որ նման գործողությունները կարող են բնապահպանական աղետի հանգեցնել:
Միաժամանակ նման գնդակոծությունների համար ոչ մի ճշգրտություն չի կարող հիմք լինել. կիրակնօրյա հարվածից հետո բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել էին գործող էներգաբլոկից 400 մետր հեռավորության վրա: Իսկ ուկրաինացի հրետանավորների պրոֆեսիոնալիզմը, անկեղծ ասած, հարցեր է առաջացնում։
Այս ֆոնին ավելի անխոհեմ տեսք ունեն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Նիկոպոլում. այնտեղ Կիևը ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդ է տեղափոխել՝ մինչև հազար զինծառայողով: ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ դա խոսում է նախապատրաստվող սադրանքի մասին։ Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը նշել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ցանկացած նման գործողություն սպառնալիք է ամբողջ մայրցամաքի միջուկային անվտանգությանը: Ուկրաինան բառացիորեն իրեն պահում է որպես կամիկաձե պետություն։
ԱՄՆ ներխուժումից ի վեր Աֆղանստանը դարձել էր խոշորագույն նարկոլաբորատորիա. ՌԴ ԱԳՆ
Միաժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է գնդակոծել Գորլովկան. մի քանի օր առաջ հրետանային կրակի տակ է հայտնվել «Ստիրոլ» գործարանը։ Ընկերությունը 2014 թվականից փաստացի չի աշխատում, սակայն քաղաքի տարածքում տեղակայված են քիմիական գործարանի գերեզմանները։
Ընդհանուր առմամբ, ուկրաինական զորքերն իրենց բոլոր գործողություններով մոտեցնում են էկոլոգիական աղետը։ Բայց նրանց հանցագործությունները սրանով չեն ավարտվում։ Ինչի համար են կիրառվում «Լեպեստոկ» ականները, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ն տարածում է Դոնբասի քաղաքներում. նրանք ոչ մի ռազմական խնդիր չեն լուծում, գլխավոր նպատակը խաղաղ բնակչության ոչնչացումն է։
1993 թվականին բրիտանական The Independent թերթը մի հետաքրքիր գովաբանական հոդված էր հրապարակել։ «Հակախորհրդային զինվորն ուղղել է իր բանակը խաղաղության ճանապարհով»։ Մեկ քառորդ էջ զբաղեցնող լուսանկարից ժպիտով նայում էր Ուսամա բեն Լադենը. նյութը նվիրված էր Աֆղանստանում նրա «սխրանքներին»:
Գրեթե 30 տարի անց արևմտյան մամուլում այլ հերոսներ են հայտնվել. այժմ Vogue-ի շապիկին պատկերված է Վլադիմիր Զելենսկին տիկնոջ հետ, լուսանկարների հեղինակը Էննի Լեյբովիցն է: Արևմուտքը` ԱՄՆ-ի ղեկավարությամբ, շարունակում է ամեն կերպ աջակցել արմատական ռեժիմներին՝ նրանց տրամադրելով փող, զենք և տեղեկատվական աջակցություն։ Ընդ որում՝ շատ ավելի մեծ ծավալներով, քան տասնամյակներ առաջ։
Ինչպես իր քաղաքական կարիերայի արշալույսին ասել էր Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը ահաբեկիչներին հետապնդելու է ամենուր։ Եվ հաստատ չի պատրաստվում նրանց հետ բանակցություններ վարել. բավական էր Մինսկի գործընթացը, որը, ինչպես վերջերս խոստովանել էր Պյոտր Պորոշենկոն, ի սկզբանե ուղղված էր նրան, որ Ուկրաինային հնարավորություն տրվի պատրաստվել պատերազմին, քանի որ Կիևում ոչ ոք չէր կատարում ստանձնած պարտավորությունները։
Այնուամենայնիվ, Ուկրաինայում անպայման խաղաղություն կլինի։ Միայն թե այնտեղ չեն լինի արդեն ո՛չ Զելենսկին, ոչ էլ նրա դեկորատիվ ու անիմաստ արեստովիչները, պոդոլյակները, կուլեբաները և այլ պատահական մարդիկ, որոնք շատ տարվեցին մեծ քաղաքականություն խաղալով։
Ուկրաինան նրանց համար «մսացու» է. Պուտինը` Արևմուտքի քաղաքականության մասին
Լրահոս
0