https://armeniasputnik.am/20220818/maqsajin-tsarajvoghneri-hamazgesty-kpvokhvi-dizajnerakan-ashkhatanqi-hamar-25-mln-dram-en-talu-46909394.html
Մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալու
Մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալու
Մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T11:35+0400
2022-08-18T11:35+0400
2022-08-18T11:57+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
համազգեստ
մաքսակետ
դիզայներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/972/32/9723224_0:0:1601:901_1920x0_80_0_0_006153549323ccc210d8695ae47e3250.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այս հարցը չզեկուցվողների թվում էր։Փոփոխության համար կառավարությունը մեկ անձից դիզայնի օժանդակ ծառայություն է ձեռք բերելու (համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայություն)։ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվիՆախատեսվում է համագործակցել «Ֆըրսթ Քլաս» ընկերության հետ։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, որը սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել Իտալիայում` համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style։Հավելենք, որ մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։Ի դեպ, վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձևը թարմացվել է ՀՀ կառավարության 2020-ի հուլիսի 9-ի որոշմամբ։ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը Թուրքիայում չի կարվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/972/32/9723224_20:0:1443:1067_1920x0_80_0_0_d98291965ea0c70299dbb8b6bdf680cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), համազգեստ, մաքսակետ, դիզայներ
պետական եկամուտների կոմիտե (պեկ), համազգեստ, մաքսակետ, դիզայներ
Մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալու
11:35 18.08.2022 (Թարմացված է: 11:57 18.08.2022) Մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այս հարցը չզեկուցվողների թվում էր։
Փոփոխության համար կառավարությունը մեկ անձից դիզայնի օժանդակ ծառայություն է ձեռք բերելու (համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայություն)։
Նախատեսվում է համագործակցել «Ֆըրսթ Քլաս» ընկերության հետ։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, որը սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել Իտալիայում` համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style։
Դիզայներական աշխատանքի համար 2.5 միլիոն դրամ կտրամադրվի ընկերությանը, իսկ հագուստի նմուշները պատրաստ կլինեն պայմանագիր կնքելուց 10 օր անց։ Նշվում է նաև, որ մեկ անձից են գնում անում, քանի որ նշված ժամկետներում քիչ իրատեսական է այլ ընկերությունից արդյունք ակնկալելը։
Հավելենք, որ մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։
Ի դեպ, վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձևը թարմացվել է ՀՀ կառավարության 2020-ի հուլիսի 9-ի որոշմամբ։