https://armeniasputnik.am/20220818/pek-um-qnnichi-pashtvon-zbaghecnelu-hamar-ashkhatanqajin-stazh-ajlevs-chi-pahanjvi-46910833.html
ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի
ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի
Գործող կարգավորումների համաձայն` այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։ Կառավարությունը որոշեց հանել այդ կարգավորումը։ 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T11:31+0400
2022-08-18T11:31+0400
2022-08-18T11:31+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
քննիչ
պաշտոն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1149/92/11499241_0:19:1600:919_1920x0_80_0_0_60a6189ef3a6773f30bf3c19e1ef3a2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի. նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Այս նախագիծը չզեկուցվողների շարքում էր։Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ գործող կարգավորումների` այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։«Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը»,–ասված է հիմնավորման մեջ։Որոտան-Խոտ ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը 2 մլրդ 294 մլն դրամ հատկացրեցՆախագծի նպատակն է հնարավորություն ստեղծել քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրելու համար՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։Կառավարությունը երաշխիք չունեցող խոստում է տալիս կենսաթոշակային ֆոնդերի մասին. տնտեսագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1149/92/11499241_129:0:1549:1065_1920x0_80_0_0_38245b5f4227ee50adb7750bd871507b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), քննիչ, պաշտոն
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), քննիչ, պաշտոն
ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի
Գործող կարգավորումների համաձայն` այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։ Կառավարությունը որոշեց հանել այդ կարգավորումը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի. նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Այս նախագիծը չզեկուցվողների շարքում էր։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ գործող կարգավորումների` այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։
«Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը»,–ասված է հիմնավորման մեջ։
Նախագծի նպատակն է հնարավորություն ստեղծել քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրելու համար՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։