00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկն» ու «Շերիֆը» գոլ չխփեցին, հարցերի պատասխանները` մեկ շաբաթ անց

© Sputnik / Asatur Yesayants«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպումը
«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպումը
Բաժանորդագրվել
Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» հետ դիմակայությունը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» համար նոր պատմական արդյունք կարող է ապահովել։ Երկու խաղերի արդյունքում հաղթելու դեպքում «Փյունիկը» հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Նման արդյունքի հայկական թիմ երբեք չի հասել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0։0 ավարտեց Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլի առաջին հանդիպումը Մոլդովայի «Շերիֆի» հետ։
Հանդիպման մեկնարկը թիմերն անցկացրին ոչ արագ տեմպով։ Երկու կողմերի մոտ էլ զգացվում էր զգուշություն։ Իրոք խաղի նշանակությունը շատ մեծ է թիմերի համար։ Բայց և՛ «Փյունիկը», և՛ «Շերիֆը» առիթը բաց չէին թողնում գրոհելու, ու գրոհն էլ դարպասին ուղղված հարվածով ավարտելու։ Խաղի ներքին լարվածությունը շատ բարձր մակարդակի վրա էր։ Տպավորություն կար, թե երկու թիմերն էլ սպասում էին, որ մրցակիցը սխալվի, ու օգտագործեն սխալը։ Վրիպումներ եղան, բայց սխալներ, որոնք կարող էին դարպասի գրավման պատճառ դառնային չկային։
© Sputnik / Asatur Yesayants«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպումը
Первый матч плей-офф раунда Лиги Европы между ФК Пюник и Шериф (Тирасполь) в республиканском стадионе имени В.Саркисяна (18 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպումը
Մինչև ընդմիջում թիմերը այդպես էլ, ռեալ գոլային պահ չստեղծելով, հանգստանալու գնացին, այնպես ինչպես սկսել էին խաղը՝ 0։0 հաշվի պայմաններում։
Եվրոգավաթներում այս մրցաշրջանում «Փյունիկը» չորրորդ խաղն էր անցկացնում(Չեմպիոնների լիգայում` երեք խաղ), բայց մեր թիմին ոչ մի կերպ չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը սեփական հարկի տակ։ Մեր թիմն ավելի ակտիվացրեց երկրորդ կեսը։ Տեմպը բարձրացավ։
Դրվագներից մեկում «Շերիֆի» պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, բայց իսպանացի մրցավար Ալեխանդրո Էռնանդեսը խախտում չտեսավ։ VAR- համակարգն այս դրվագում հաստատ կստիպեր իսպանացուն փոխել իր որոշումը և ցույց տալ նշակետը, որովհետև «Շերիֆի» պաշտպանը պարզած ձեռքով կասեցնում էր գնդակը։ Բայց VAR-համակարգ այս խաղում չէր օգտագործվում, հետևաբար մրցավարի որոշումը մնաց անփոփոխ։
«Փյունիկը» որոշակի խնդիրների առաջ կանգնեց, երբ վնասվածքի պատճառով խաղադաշտը թողեցին Զորան Գայիչն ու Լուկա Յուրիչիչը։ Եվ սա անհանգստացնող է, քանի որ անկախ ամեն ինչից, առջևում թիմերի պատասխան խաղն է։ Իսկ խաղավերջում էլ կարծես թե վնասվածք ստացավ մեր պաշտպան Գոնսալեսը։ Բայց քանի որ բոլոր փոփոխությունները «Փյունիկի» կազմում կատարվել էին, Գոնսալեսը մնաց խաղադաշտում։ Խաղն ավարտվեց ինչպես և սկսվել էր՝ 0։0 հաշվով։
«Փյունիկի» ու «Շերիֆի» միջև պատասխան հանդիպումը կայանալու է Քիշինևի Զիմբրու մարզադաշտում, ուղիղ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 25-ին։
Լրահոս
0