Ուրախությունը վերածվել է ծեծկռտուքի. Կոշում դանակահարել են 4 երիտասարդի

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունԿաթիլային. արխիվային լուսանկար
Կաթիլային. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիսության սրահներից մեկում երկու տղամարդկանց մեջ ծագած վիճաբանությունը տեղափոխվել էր այլ վայր, իսկ կռվի մասնակիցների թիվն ավելացել է։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Կոշ համայնքի հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ` 4 տղամարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 16-ին` ժամը 01։20-ին, «Աշտարակ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել Կոշ համայնքի բնակիչ, 44-ամյա տղամարդ: Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ են ստացվել` 24-ամյա, 35-ամյա և 27-ամյա երիտասարդների հոսպիտալացման մասին։
Դանակահարություն Մեղրաձորում. 20-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է
Ոստիկանությունը պարզել էր, որ Կոշ համայնքի 29 և 44 տարեկան երկու բնակչի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքը հանդիսության սրահներից տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել ևս 3 երիտասարդներ: Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր 4 անձանց:
Կոշ համայնքի 29-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Լրահոս
0