00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոչ այնքան հաստիքները լրացնել, որքան ՊԵԿ համակարգը ճիշտ կադրերով լրացնել. նոր որոշման մասին

Հարցն առնչվում է ոչ այնքան հաստիքները լրացնելուն, որքան ՊԵԿ համակարգը ճիշտ կադրերով լրացնելուն
Բաժանորդագրվել
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի` ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի։
Հարցը վերաբերում է ոչ այնքան հաստիքները լրացնելուն, որքան համակարգը ճիշտ մարդկանցով լրացնելուն։«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանում կառավարության որոշումը` քննիչ աշխատանքի մասին։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի` ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի։
«ՊԵԿ համակարգում կան որոշ աշխատակիցներ, ովքեր քննում են հարկային գործեր, սակայն հարկային օրենսդրությունից ընդհանուր առմամբ չեն հասկանում։ Հետևաբար պետք են մասնագետներ, ովքեր բուն ոլորտի խնդիրները լավ են պատկերացնում, հակառակ դեպքում անիմաստ ռեսուրսներ կծախսվեն լոկ թղթաբանություն իրականացնելու համար։ Տպավորություն է, որ ամեն ոք գալոչկա դնելով` պատասխանատվությունն իր վրայից ցրում է ու տեղափոխում վերին օղակներ»,– ասաց Թադևոսյանը։
Նրա կարծիքով` պետական մարմիններն առաջնորդվում են ոչ թե իրենց աշխատանքի արդյունքով, այլ ինչ-որ բան ցույց տալու մղումով, թե իբր ինչ–որ բան են անում, մինչդեռ իրականում ունենում ենք ռեսուրսների վատնում։ Թվում է, թե ամեն ոք ինչ–որ գործ է անում, սակայն համակարգային արդյունք չենք ունենում։
Անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների փորձառության խնդրին` Թադևոսյանն ընդգծեց, որ համակարգում աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող «անփորձ քննիչներ» էլ կան։
«Ստաժ ունենալը դեռևս աշխատակցի ամբողջական փորձառության մասին չի խոսում։ Մենք պետք է ընտրենք ճիշտ տեսակի մարդկանց։ Գուցե փորձառությունը, նաև հմտությունները դրական ազդեցություն կունենան, բայց դրան զուգահեռ ունենք նաև այնպիսի իրավիճակ, երբ 10-15 տարվա ստաժ ունեցող քննիչի նպատակը մարդկանց գլխին գործ սարքելն է։ Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ համար է այդ փորձառությունը։ Եթե նոր համակարգ ստեղծելու այլընտրանքն անփորձ, սակայն մաքուր կադրերի ներգրավումն է ու ճիշտ ուղղով տանելը, գուցե այդպես ավելի ճիշտ է»,– ասաց Թադևոսյանը։
Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ գործող կարգավորումների` այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։
«Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը»,–ասված է հիմնավորման մեջ։
Նախագծի նպատակն է հնարավորություն ստեղծել քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրելու համար՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։
Լրահոս
0