00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբևէ կդառնա՞նք 10 միլիարդ. աշխարհի բնակչությունը ինքն է կարգավորում իր թվաքանակը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ մի 10 տարի առաջ, երբ Չինաստանի իշխանությունները փորձում էին սահմանափակել բնակչության անկառավարելի աճը, ո՞ւմ մտքով կանցներ, որ հիմա նույն իշխանությունները կարգելեն հղիության արհեստական ընդհատումը։ Հիշեցնեմ՝ մինչև 2015 թվականը Չինաստանում գործում էր «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը։ Միայն 6 տարի առաջ թույլատրվեց երկրորդ երեխան, իսկ անցյալ տարվանից արդեն կարելի էր երրորդն էլ ունենալ։
Այսինքն` Չինաստանը ծնելիության աճի կարիք ունի՝ բնակչության ծերացումը կանխելու և դրա հետ կապված սոցիալական խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը փորձում է կանխել այդ բնակչության կրճատումը, որն, ըստ մասնագետների, սկսվելու է ընդամենը մի քանի տարուց։
Երբևէ կդառնա՞նք 10 միլիարդ. աշխարհի բնակչությունը ինքն է կարգավորում իր թվաքանակը
Այնպես որ, շուտով Չինաստանին հաստատ կգերազանցի Հնդկաստանը, որի բնակչությունն էլ է մոտենում մեկուկես միլիարդին։ Այս երկու առաջատարներից ահագին հետ է ընկնում ԱՄՆ-ը՝ մոտ 340 միլիոնով, չորրորդ տեղում է Ինդոնեզիան՝ 280 միլիոն, իսկ եզրափակում է հնգյակը Պակիստանը՝ 230 միլիոնով։ Ռուսաստանը մոտ 150 միլիոն բնակչությամբ 9-րդ տեղում է։ Հայաստանը իր գրեթե 3 միլիոնով աշխարհում 138-րդն է։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա տարբեր աղբյուրների համաձայն` Լեռնային Ղարաբաղը իր 150 հազար բնակիչներով զբաղեցնում է 188-րդ հորիզոնականը, սակայն այդ աղբյուրները վերապահում են անում՝ 150 հազար մարդ էր ապրում Արցախում 2015 թվականին՝ երկու պատերազմներից առաջ։
Մի քանի շաբաթ առաջ ՄԱԿ-ը հայտարարեց, որ մարդկության թիվը 8 միլիարդի կհասնի այս տարվա նոյեմբերին։ Շատերը հարցնում են՝ իսկ ե՞րբ այդ թիվը կհատի խորհրդանշական 10 միլիարդը։ Այն պատասխանը, որը տալիս են ժողովրդագրության և մարդկային կապիտալի Ավստրիական կենտրոնի մասնագետները, կարող է ոմանց պարզապես շոկի մեջ գցել, որովհետև կենտրոնի փորձագետները հաստատ պնդում են՝ մեր մոլորակի բնակչության թիվը 10 միլիարդի սահմանը չի հատի երբեք։ Այդ թիվը կհասնի մոտավորապես 9 ու կես միլիարդի ու դրանից դենը չի գնա։
Պարզվում է, որ Մալթուսը, որի հոռետեսական տեսությունը ժամանակին դպրոցում ենք անցել, մեղմ ասած, սխալվում էր։ Երևի հիշում եք, որ անգլիացի տնտեսագետ և քահանա Թոմաս Մալթուսը դեռ ավելի քան երկու հարյուր տարի առաջ անվերապահորեն պնդում էր, թե բնակչության անվերահսկելի աճը հանգեցնելու է աղետալի հետևանքների, քանզի մեր մոլորակը իր բնական ռեսուրսներով որոշ քանակությամբ մարդկանցից ավելի չի կարող կերակրել, ինչն անխուսափելի հանգեցնելու է համատարած սովի և այլ դժբախտությունների։
Ի՞նչ իմանար անգլիացի քահանան, որ մարդկությունն ի վերջ ինքնուրույն կսկսի կարգավորել բնակչության աճը։ Եվ խոսքը բնավ այն մասին, չէ, որ այսինչ երկրի իշխանությունները պաշտոնապես պատժամիջոցներ են կիրառում նրանց նկատմամբ, ովքեր գերազանցում են երեխա ունենալու թույլատրելի սահմանը, ինչպես Չինաստանում էր։ Աճը դանդաղում է բազմաթիվ երկրներում, որոնցում թեկուզ միայն կրոնական կանոնները ընդհանրապես թույլ չեն տալիս ընդհատել հղիությունը, օրինակ, Սաուդյան Արաբիայում։ Ու նաև էական դեր է խաղում ուրբանիզացիան. չէ՞ որ հայտնի է՝ քաղաքի բնակիչն ավելի քիչ երեխա է ունենում, քան գյուղացին։ Մասամբ նաև դա է պատճառը, որ Հնդկաստանը շուտով առաջ կանցնի Չինաստանից։ Չինաստանում քաղաքաբնակները կազմում են 64 տոկոս, այնինչ, Հնդկաստանում՝ ընդամենը 35 տոկոս։
Եվ վերջապես, գաղտնիք չէ, որ զարգացած երկրներում ծնելիությունը սկսում է նվազել, ինչը ամենևին զարմանալի չէ, այնտեղ բարձր են կենսամակարդակը և կրթվածության աստիճանը։ Դա, իհարկե, շատ լավ է՝ ինքնարտահայտման և կարիերայի լայն հնարավորություն է ստեղծում։ Բայց նաև երեխա ունենալու ցանկությունը սահուն կերպով մղում է երկրորդ պլան։
Ինչևէ, չի բացառվում, որ կգա ժամանակ, երբ աշխարհի բնակչության թիվը կսկսի նվազել։ Եվ մենք միայն կհիշենք, որ մի ժամանակ 8 միլիարդ էինք, ինչպես հայաստանցիներն են ախ քաշում. «Է՜, մի ժամանակ երեքուկես միլիոն էինք, հիմա միայն հեքիաթներ ենք լսում այն մասին, թե այսինչ թվականին 5 միլիոն կդառնանք»։
ԱՀԿ շենքը Ժնևում - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Մարդկությունը պատրաստ չէ նոր համավարակների. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Լրահոս
0