«Fly Arna»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա

© Photo : Facebook / Fly Arna«Fly Arna» ավիաընկերության ինքնաթիռ
«Fly Arna» ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
«Fly Arna» ավիաընկերության ինքնաթիռ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնեն շաբաթական 14 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երևան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Ըստ հաղորդագրության` «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան շաբաթական 14 անգամ ուղիղ թռիչքներ կիրականացվեն սեպտեմբերի 23-ից։
Ընկերության մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանի խոսքով` առաջիկայում կլինեն նաև նոր ուղղություններ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հուլիսի 3-ին իրականացրեց Երևան-Հուրգադա ուղղությամբ առաջին առևտրային չվերթը, իսկ հուլիսի 5-ին գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ։
Լրահոս
0