https://armeniasputnik.am/20220819/hajastanvrastan-arevtrashrjanarutjunn-ancjal-tarva-hamemat-atshel-e-97-tvokvosvov-pashinjan-46971125.html
Հայաստան–Վրաստան առևտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան
Հայաստան–Վրաստան առևտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան
Հայաստանի ու Վրաստանի վարչապետները մասնակցել են «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T14:54+0400
2022-08-19T14:54+0400
2022-08-19T14:55+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան
իրակլի ղարիբաշվիլի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/13/46982433_0:13:1435:820_1920x0_80_0_0_4a293d63dba5cdf4393b2db7299021ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակում հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ է արձանագրվել։ Այսօր հայ-վրացական սահմանին «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա ընթացքում 97 տոկոսով աճել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը։Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ ցուցանիշը շարունակական ու հետևողական աշխատանքի արդյունք է։Հարաբերությունների հետագա զարգացման համար վարչապետը կարևորեց հաղորդակցության, տրանսպորտային ուղիների բարելավումը։«Ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական ու ժամանակից պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հիմք է ստեղծում հետագա ծավալուն համագործակցության համար»,– ասաց Փաշինյանը` խոսելով նորակառույց կամրջի կարևորության մասին։«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանն այսօր մասնակցել են երկու երկրների վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարները հանդես են ելույթներով։Հիշեցնենք` կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է, Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/13/46982433_0:0:1273:955_1920x0_80_0_0_82f44baf4d3e5328eeaf067fade54d8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի
հայաստան, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի
Հայաստան–Վրաստան առևտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան
14:54 19.08.2022 (Թարմացված է: 14:55 19.08.2022) Հայաստանի ու Վրաստանի վարչապետները մասնակցել են «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակում հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ է արձանագրվել։ Այսօր հայ-վրացական սահմանին «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա ընթացքում 97 տոկոսով աճել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը։
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ ցուցանիշը շարունակական ու հետևողական աշխատանքի արդյունք է։
«Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ավելի մեծ ներուժ, և մեր աշխատանքով պետք է կարողանանք այդ ներուժը օգտագործել։ Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,– ասաց Փաշինյանը։
Հարաբերությունների հետագա զարգացման համար վարչապետը կարևորեց հաղորդակցության, տրանսպորտային ուղիների բարելավումը։
«Ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական ու ժամանակից պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հիմք է ստեղծում հետագա ծավալուն համագործակցության համար»,– ասաց Փաշինյանը` խոսելով նորակառույց կամրջի կարևորության մասին։
«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանն այսօր մասնակցել են երկու երկրների վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարները հանդես են ելույթներով։
Հիշեցնենք` կամրջի շինարարությունը
մեկնարկել է 2021 թվականի մայիսին։
Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:
Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է,
Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։