Ո՞ր ապրանքն է ամենից շատ վաճառվում Հայաստանից. «Wildberries»-ը թվեր է ներկայացրել

© Sputnik / Asatur Yesayants«Wildberries»–ի ընդունման կետ
«Wildberries»–ի ընդունման կետ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
«Wildberries»–ի ընդունման կետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ-ի ու այլ երկրների ձեռնարկատերերը 4.5 անգամ ավելացրել են «Wildberries»-ով կատարվող վաճառքները։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի գործարարները «Wildberries»-ի միջոցով իրականացվող վաճառքներն ավելացրել են 4.5 անգամ կամ 441%-ով` տարեկան դրամաշրջանառությունը հասցնելով շուրջ 5,1 մլրդ ռուբլու: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մենք ուժեղացնում ենք լոգիստիկ ենթակառուցվածքը. Հայաստանում բացեցինք բաշխիչ կենտրոն, որի շնորհիվ ուղիղ վաճառքը հասանելի դարձավ երկրի ձեռներեցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանից ամենաշատը վաճառվող ապրանքը բանջարեղենի պահածոներն են, մուրաբաներն ու չիրը։
Բելառուսից գնում են հիմնականում դիմաներկեր, ներքնազգեստ ու պաստառներ։ Ղազախստանում արտադրված բոլոր ապրանքներից ամենաշատը պատվիրում են թեյ, քաղցրավենիք և կոսմետիկ օճառ, Ղրղզստանից` բլուզներ, գիշերազգեստներ և կենդանիների համար նախատեսված սնունդ, իսկ Ուզբեկստանից՝ շապիկներ ու զգեստներ։
Նշված բոլոր երկրներում հատկապես ավելացել է սոցիալական նշանակության ապրանքների վաճառքը. պարենային ապրանքների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 58 անգամ, առողջապահական ապրանքներինը` 28 անգամ, անհատական պաշտպանության միջոցներինը (դիմակներ, ձեռնոցներ, հակասեպտիկներ) 10 անգամ, գրենական պիտույքներինն ու խաղալիքներինը` 9 անգամ:
Լրահոս
0