ՄԱԳԱՏԷ-ն դժվար թե աջակցի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծմանը

© Photo : official site of the Permanent mission of RF to the IO in ViennaՎիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը
Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը  - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը քաղաքականացման չի ձգտում, ինչպես միջազգային որոշ այլ կազմակերպություններ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կարծում է, որ ատոմային գործակալությունը չի աջակցի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծմանը. դա նրա մանդատի շրջանակից դուրս է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է ասել, որ գործակալությունը խստորեն գործում է իր մանդատի սահմաններում։ Դա կարծում եմ` շատ լավ բնութագիր է ներկայիս ղեկավարության համար»,- ճեպազրույցում ասել է Ուլյանովը։

Նրա խոսքով` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը չի ձգտում քաղաքականացման, ինչպես դա անում են միջազգային որոշ այլ կազմակերպություններ. դա միակ միջոցն է միջազգային կազմակերպությունը առողջ և գործունակ պահպանելու համար։
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Երեկ նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է. Ռոգով
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։
Լրահոս
0