https://armeniasputnik.am/20220819/pashinjann-u-gharibashvilin-qnnarkel-en-taratsashrjanajin-zargacumneri-herankary-46977301.html
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային զարգացումների հեռանկարը
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային զարգացումների հեռանկարը
Վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T16:28+0400
2022-08-19T16:28+0400
2022-08-19T16:31+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
տարածաշրջան
իրակլի ղարիբաշվիլի
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/13/46976003_0:87:1670:1026_1920x0_80_0_0_962968ab4b4c4d30b3e261079287b379.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:Հանդիպումը կայացել է հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:Հայաստան–Վրաստան առևտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. ՓաշինյանԱվելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները մասնակցելու են «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացմանը և որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով է մեկնել հարևան Վրաստան։Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի գրասենյակից էլ հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:Ղարիբաշվիլին կրկին ցավակցություն է հայտնել Փաշինյանին ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ:Նշենք, որ վարչապետ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ այսօր կեսօրին, երբ վրացական մամուլը հայտնեց, որ «Բարեկամության» կամրջի բացման արարողությունը հայ –վրացական սահմանին երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու ժամը 14։00-ին։ Մինչ այդ հայկական կողմը նախատեսվող այցի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չէր արել։Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/13/46976003_93:0:1577:1113_1920x0_80_0_0_c81008d6d1ac167b5477510114ec3ac6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, տարածաշրջան , իրակլի ղարիբաշվիլի, նիկոլ փաշինյան
հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, տարածաշրջան , իրակլի ղարիբաշվիլի, նիկոլ փաշինյան
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային զարգացումների հեռանկարը
16:28 19.08.2022 (Թարմացված է: 16:31 19.08.2022) Վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կայացել է հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները մասնակցելու են «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացմանը և որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով է մեկնել հարևան Վրաստան։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի գրասենյակից էլ հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում, որոնց թվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ավելի վաղ կայացած հանդիպումը Թբիլիսիում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին կրկին ցավակցություն է հայտնել Փաշինյանին ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ:
Նշենք, որ վարչապետ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ այսօր կեսօրին, երբ վրացական մամուլը հայտնեց, որ «Բարեկամության» կամրջի բացման արարողությունը հայ –վրացական սահմանին երկու երկրների վարչապետների մասնակցությամբ
տեղի է ունենալու ժամը 14։00-ին։ Մինչ այդ հայկական կողմը նախատեսվող այցի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չէր արել։