00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնտրվող քաղաքացին «Սուրմալուի» աշխատակից է եղել. որոնողական աշխատանքները շարունակվում են

© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են փրկարարները (օգոստոսի 16, 2022). Երևան
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են փրկարարները  (օգոստոսի 16, 2022). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Բաժանորդագրվել
Որոնողական աշխատանքներին զուգահեռ, մասնագետները հեռացնում են կիսավեր շենքից կախված կոնստրուկցիաները, քանի որ դրանք ամեն պահի կարող են պոկվել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այսօր վաղ առավոտից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Պայթյունի էպիկենտրոնում փրկարարները շարունակում են փնտրել անհետ կորած համարվող քաղաքացուն։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։
«Պայթյունը բավական հզոր է եղել։ Դրանից հետո առաջացած հրդեհը ևս բավականին բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել։ Այդ ամենը վկայում է, որ մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել մարմինը»,- ասաց Գասպարյանը։
ՓԾ տնօրենը նաև հայտնեց, որ որոնվող քաղաքացին առևտրի կենտրոնի աշխատակից է և, ըստ փրկարարների ունեցած տեղեկությունների, պայթյունի պահին գտնվել է անմիջապես էպիկենտրոնում։
Որոնողական աշխատանքներին զուգահեռ մասնագետները հեռացնում են կիսավեր շենքից կախված կոնստրուկցիաները, քանի որ դրանք վտանգավոր իրավիճակ են ստեղծում ու կարող են ամեն պահի պոկվել։
Միաժամանակ տարածքը մաքրվում է, այն հատվածներում, որտեղ որոնողական աշխատանքներն ավարտվել են, հեռացվում են շենքի փլատակները։
Արմեն Գասպարյանի խոսքով` տարածքի 95 տոկոսն արդեն մաքրված է։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։
ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին
Լրահոս
0