https://arm.sputniknews.ru/20220820/bajdeny-handznararel-e-kievin-775-mln-dvolari-nvor-razmakan-ognutjun-tramadrel-47003710.html
Բայդենը հանձնարարել Է Կիևին 775 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Բայդենը հանձնարարել Է Կիևին 775 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին։ 20.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-20T10:15+0400
2022-08-20T10:15+0400
2022-08-20T10:15+0400
ամն
ուկրաինա
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46072324_0:98:1600:998_1920x0_80_0_0_2f58a718088c5c0285e4d60030f32a7c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։«Ես՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, սույնով լիազորում եմ պետքարտուղարին 775 միլիոն դոլարով կրճատել պաշտպանության նախարարության միջոցները... Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով», - ասված է փաստաթղթում, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին:Ինչպես է Ուկրաինան վերածվում կամիկաձե պետությանԵրեկ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Կիևին մատակարարել «Sky Eagle» հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «Javelin» հակատանկային հրթիռային համալիրներ, «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, ինչպես նաև այլ սպառազինություն:Բացի այդ, Պենտագոնում ասել են, որ ուսումնասիրում են Ուկրաինային սպառազինության նոր տարատեսակներ մատակարարելու հնարավորությունները, որոնք թույլ կտան երկրի հարավային և արևելյան հատվածներում փոխել մարտի դաշտում տիրող իրավիճակը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46072324_118:0:1541:1067_1920x0_80_0_0_ed48cbb703482f9a0044611f4c95b24f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, ջո բայդեն
Բայդենը հանձնարարել Է Կիևին 775 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Սպիտակ տան ղեկավարը փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ
Ջո Բայդենը պաշտոնապես կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Ես՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, սույնով լիազորում եմ պետքարտուղարին 775 միլիոն դոլարով կրճատել պաշտպանության նախարարության միջոցները... Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով», - ասված է փաստաթղթում, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին:
Երեկ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Կիևին մատակարարել «Sky Eagle» հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «Javelin» հակատանկային հրթիռային համալիրներ, «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, ինչպես նաև այլ սպառազինություն:
Բացի այդ, Պենտագոնում ասել են, որ ուսումնասիրում են Ուկրաինային սպառազինության նոր տարատեսակներ մատակարարելու հնարավորությունները, որոնք թույլ կտան երկրի հարավային և արևելյան հատվածներում փոխել մարտի դաշտում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 177-րդ օրը։