00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն շարունակում է Երրորդ ռեյխի և Ճապոնիայի հրեշավոր նախագծերը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԻրինա Յարովայա
Իրինա Յարովայա - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Իրինա Յարովայա
Բաժանորդագրվել
Նացիզմի գաղափարախոսության դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերը միավորելու նպատակով Ռուսաստանում Հակաֆաշիստական առաջին կոնգրեսն է գումարվել։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը՝ ամբողջ աշխարհում սփռված հարյուրավոր գաղտնի լաբորատորիաներով, ֆաշիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի հրեշավոր նախագծերի քողարկված, բայց գլոբալ մասշտաբների հասած շարունակությունն է։ «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում անցկացվող Հակաֆաշիստական առաջին միջազգային կոնգրեսի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեության հետաքննության հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան:
Գերմանիան Ուկրաինայում զբաղվել է Կոնգո-ղրիմյան տենդի առավել պաթոգեն շտամներով. ՌԴ ՊՆ
Հակաֆաշիստական կոնգրեսի նպատակը մեկն է` միավորել համաշխարհային հանրության ջանքերը նացիզմի գաղափարախոսության և դրա ցանկացած արտահայտման դեմ պայքարում։ Կոնգրեսը պետք է Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆաշիզմի ջախջախման գործում ԽՍՀՄ-ի վճռորոշ ներդրման մասին պատմական ճշմարտությունը պահպանելու, ինչպես նաև նացիստական գաղափարախոսության տարածմանը հակազդելու հարթակ դառնա։
Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. Շոյգու
Ճապոնական բանակի 731-րդ ջոկատում, ինչպես նաև 100-րդ հատուկ ջոկատում 1930-1945 թթ․-ին մարդկանց ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի, տիֆի և այլ մանրէներով վարակելու փորձարկումներ են իրականացվել։ Վարակվածների մեծ մասը մահանում էր սոսկալի տանջանքներից։ Իսկ ովքեր առողջանում էին, կրկնակի փորձերի էին ենթարկվում և ի վերջո նույնպես սպանվում։ Կենդանի մարդկանց ներքին օրգանները կտրում էին, որպեսզի տեսնեն, թե ինչպես է վարակը տարածվում օրգանիզմում։
Ճապոնացի զինվորականները նաև այլ անմարդկային փորձարկումներ են արել մարդկանց վրա, որոնք անխուսափելիորեն մահվան են հանգեցրել։
Ըստ 731-րդ ջոկատի աշխատակիցների հուշերի՝ լաբորատորիաների դռների հետևում մահացել է մոտ 3 հազար մարդ, որոնց վրա դաժան փորձարկումներ են անցկացվել։ Այլ գնահատականների համաձայն՝ զոհերի թիվը հասնում է 10 հազարի։
Ամերիկյան ընկերությունը մասնակցել է Ուկրաինայում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետազոտմանը. ՌԴ ՊՆ
Լրահոս
0