00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Էդիտա Գզոյան
Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորյան–Հաջիև հանդիպումից առանձնակի արդյունքներ պետք չէ սպասել. քաղաքագետ

© Photo : Twitter / Toivo KlaarԱրմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բաժանորդագրվել
Քեռյանի խոսքով` բրյուսելյան հանդիպումների նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Բրյուսելում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը մի քանի իմաստ ուներ` ներթափանցել տարածաշրջան, կրճատել ռուսական ազդեցության աստիճանը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
«Նման հանդիպումներով, մասնավորապես բրյուսելյան գործընթացի շրջանակում, նպատակ կա նաև դուրս մղել Ռուսաստանին հակամարտության կարգավորման գործընթացում որոշիչ դերից և առավելագույնս նպաստել հարավկովկասյան պետությունների եվրոպական ռազմաքաղաքական կառույցների ինտեգրմանը։ Անհասկանալի է` ընդհանուր նպատակ դնելով Բրյուսելը կարգավորման ինչ մեխանիզմ է առաջարկում։ Մենք գիտենք հստակ կարգավորման մեխանիզմը, որը գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Պատերազմից հետո այդտեղ ուրվագծվեց, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում տարածաշրջանի կառուցվածքը կամ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»,– ասաց Քեռյանը։
Քաղաքագետը նկատեց, որ և՛ Փաշինյան–Ալիև, և՛ այս հանդիպումներից հստակ տեղեկություններ հանրությանը չեն հայտնում, ընդամենը մի քանի տող դեկլարատիվ մտքեր են հայտնում։ Քեռյանի խոսքով` մարդիկ պետք է իմանան, թե ինչ է առաջարկում Արևմուտքը կամ Ռուսաստանը։
«Եթե ոչինչ չեն ասում, հավանաբար չկա որևէ լուրջ ծրագիր, թե ինչպես պետք է ավարտվի այս հակամարտությունը։ Կարծում եմ, որ առանձնակի արդյունքներ պետք չէ սպասել։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կդասավորվեն Ռուսաստան–Արևմուտք փոխհարաբերությունները կամ ՌԴ–Թուրքիա համագործակցությունն ինչ ձևաչափով կլինի, քանի որ Ադրբեջանն իր բոլոր հանձնարարականները ստանում է Անկարայից»,– ասաց Քեռյանը։
Քաղաքագետի պնդմամբ` Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը հայ–ադրբեջանական հակամարտության հետագա զարգացումների շուրջ տարվող բրյուսելյան գործընթացի շարունակությունն է։ Նրա խոսքով` քանի որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումները հնարավոր չի լինում հաճախակի կազմակերպել, այդ պատճառով եվրոպական ստրատեգները փորձում են փոխարինել դրանք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներով։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ Արմեն Գրիգորյանը հանդիպեր Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հետ, ինչն ավելի հասկանալի կլիներ։
Նրա խոսքով` էական չէ, թե անձերն ովքեր են, քանի որ, օրինակ, հայ–թուրքական բանակցություններում հայկական կողմից ԱԺ փոխխոսնակն է, թուրքական կողմից` նախկին դեսպանը։
Հիշեցնենք` Գրիգորյանի և Հաջիևի երրորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 19-ին։ Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Լրահոս
0