Խոշոր ավտովթար Թուրքիայում. մահացածներ ու տուժածներ կան

© AFP 2023 / STRԹուրքիա, շտապօգնության ավտոմեքենա
Թուրքիա, շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Թուրքիա, շտապօգնության ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոբուսը բախվել է շտապօգնության և հրշեջ մեքենաներին, այնուհետև լրատվական գործակալության ավտոմեքենային:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Թուրքական Գազիանթեպում ավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։
«Նախնական տվյալով՝ 15 մարդ է մահացել, այդ թվում՝ երեք հրշեջ, երկու բուժաշխատող, երկու լրագրող», - հայտարարել է Գազիանթեպի նահանգապետը:
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժել է 22 մարդ։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, մարդատար ավտոբուսը բախվել է շտապօգնության և հրշեջ մեքենաներին, այնուհետև «Իհլաս» լրատվական գործակալության ուղիղ հեռարձակման ավտոմեքենային:
Թուրքիայի արևմուտքում ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ
Լրահոս
0