https://armeniasputnik.am/20220820/masisum-inqnaspan-eghats-tghamardy-nrnakneric-meky-shprtel-e-patuhanic-nvor-manramasner-47022368.html
Մասիսում ինքնասպան եղած տղամարդը նռնակներից մեկը շպրտել է պատուհանից. նոր մանրամասներ
Մասիսում ինքնասպան եղած տղամարդը նռնակներից մեկը շպրտել է պատուհանից. նոր մանրամասներ
Դեպքի վայրում է եղել նաև Էդուարդ Մարգարյանի մայրը, որը որդուն խնդրել է դուրս գալ և կտրուկ գործողություններ չանել։ 20.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-20T14:33+0400
2022-08-20T14:33+0400
2022-08-20T14:59+0400
հայաստան
մասիս
ինքնասպանություն
ոստիկան
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/13/45446779_0:165:1600:1065_1920x0_80_0_0_79eaf225250d97d2a133082d1fdf6f6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մասիսի քաղաքապետարանում ինքնասպան եղած տղամարդը աղմկահարույց դեպքից առաջ իր մոտ եղած նռնակներից մեկը պատուհանից դուրս է շպրտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։Նշենք, որ երեկ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։Նրա խոսքով` Մարգարյանը սպառնացել է պահակին, ինչից հետո նա ներս է թողել զինված տղամարդուն։Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ Էդվարդ Մարգարյանը քաղաքապետարան գնալուց առաջ նույն օրը` ժամը 21։00-ի սահմանում, զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։ Հանդիպումը տեղի է ունեցել Մասիս-Այնթափ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ հատվածում։ Հանդիպմանը Մարգարյանն իր «Kia» մակնիշի ավտոմեքենայով է եղել, ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ և դիմել փախուստի։Լրատվամիջոցի տեղեկություններով` դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի` գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով, իսկ Համբարձումյանի աշխատասեղանի վրա եղել է 1 հատ «Ֆ–1» տեսակի նռնակ ու ատրճանակից կրակված 2 պարկուճ։
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/13/45446779_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a0b32101937ab06df0809a9cca819521.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մասիս, ինքնասպանություն, ոստիկան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
հայաստան, մասիս, ինքնասպանություն, ոստիկան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
Մասիսում ինքնասպան եղած տղամարդը նռնակներից մեկը շպրտել է պատուհանից. նոր մանրամասներ
14:33 20.08.2022 (Թարմացված է: 14:59 20.08.2022) Դեպքի վայրում է եղել նաև Էդուարդ Մարգարյանի մայրը, որը որդուն խնդրել է դուրս գալ և կտրուկ գործողություններ չանել։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մասիսի քաղաքապետարանում ինքնասպան եղած տղամարդը աղմկահարույց դեպքից առաջ իր մոտ եղած նռնակներից մեկը պատուհանից դուրս է շպրտել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նշենք, որ երեկ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում
նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Նա ինքնասպան է եղել։
«Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Դեպքի պահին քաղաքապետարանի շենքում պահակն է եղել, որը դուռը բացել է, տղամարդն էլ նռնակներով ներս է մտել, բարձրացել է ընդունարան։ Պատուհանից մեկ նռնակ է շպրտել, երկու անգամ էլ կրակել է, ու այդ ամենից հետո տեսել են, որ ինքնասպան է եղել»,– նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքով` Մարգարյանը սպառնացել է պահակին, ինչից հետո նա ներս է թողել զինված տղամարդուն։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ Էդվարդ Մարգարյանը քաղաքապետարան գնալուց առաջ նույն օրը` ժամը 21։00-ի սահմանում, զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։ Հանդիպումը տեղի է ունեցել Մասիս-Այնթափ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ հատվածում։ Հանդիպմանը Մարգարյանն իր «Kia» մակնիշի ավտոմեքենայով է եղել, ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ և դիմել փախուստի։
«40-50 րոպե անց Մարգարյանը գնացել է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատավայր, մտել ներս և այնտեղ գտնվող պահակի հասցեին հայհոյանքներ հնչեցրել։ Բարձրացել է 4-րդ հարկ, որտեղից էլ 2 անգամ կրակոց է արձակել և նռնակ նետել։ Դեպքի վայրում, բացի բազմաթիվ ոստիկաններից և քննիչներից, եղել է նաև տղամարդու մայրը, որը նույնպես խնդրել է որդուն դուրս գալ և կտրուկ գործողությունների չդիմել, ինչը Մարգարյանն անպատասխան է թողել»,– հայտնում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի` գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով, իսկ Համբարձումյանի աշխատասեղանի վրա եղել է 1 հատ «Ֆ–1» տեսակի նռնակ ու ատրճանակից կրակված 2 պարկուճ։