00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկոյանների վնասված «ՄԻԳ»-ն ու թալանված «ԶԻՄ»-ը. Սանահինի թանգարանը այցելուներ գրեթե չունի

© Sputnik / Hovhannes ShoghikyanՄիկոյան եղբայրների թանգարանը Սանահինում
Միկոյան եղբայրների թանգարանը Սանահինում - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Միկոյան եղբայրների թանգարանը Սանահինում
Բաժանորդագրվել
Հոգսերը շատ են, այցելուները` քիչ։ Միկոյան եղբայրների թանգարանը ինքնաֆինանսավորման ու համայնքի հոգածության ներքո է։
Լոռու մարզի Սանահինի վանական համալիր բարձրացող ճանապարհին տեղադրված ցուցանակը հուշում է` խաչմերուկից աջ Միկոյան եղբայրների թանգարանն է։
Սանահին այցելած զբոսաշրջիկների հոսքը հիմնականում եկեղեցի տանող ուղղությունն է ընտրում, բայց մենք որոշեցինք հետևել սլաքին` որոշ ժամանակով հետաձգելով վանական համալիր այցելությունը։
Մի քանի տասնյակ մետր առաջացանք ասֆալտապատ, մաքուր ճանապարհով, և րոպեներ անց գյուղական համայնապատկերի ու Լոռու լեռների միջև մեր առջև բացվեց խորհրդային ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի նախագծած առաջին խորհրդային գերձայնային «ՄԻԳ 21» ինքնաթիռը։
© Sputnik / Hovhannes ShoghikyanԱրտեմ Միկոյանի նախագծած առաջին խորհրդային գերձայնային «ՄԻԳ 21» ինքնաթիռը թանգարանի բակում
Истребитель МиГ 21 перед зданием музея братьев Микоян в Санаине - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Արտեմ Միկոյանի նախագծած առաջին խորհրդային գերձայնային «ՄԻԳ 21» ինքնաթիռը թանգարանի բակում
Միկոյանների թանգարանի բակում տեղադրված այս իրական նմուշն առաջինն է, ինչ ներկայացվում է այցելուներին։ Հանրահայտ «ՄԻԳ»-ի կողքին նկարվելու առիթը բաց չեն թողնում անգամ նրանք, ովքեր թանգարանի շենք չեն մտնում, պարզապես զբոսնում են բակի խնամված այգում։ Ամենաբարդը թանգարանի աշխատակիցների համար ինքնաթիռով հմայված երեխաներին դրանից ցած բերելն է։ Միկոյան եղբայրների թանգարանի տնօրեն Հայկուհի Աղբալյանը պատմում է, որ ստիպված են լինում գրեթե ողջ օրը հերթապահել ինքնաթիռի մոտ։ Արժեքավոր ցուցանմուշն արդեն մի քանի անգամ վնասվել է այցելուների բուռն հետաքրքրասիրության հետևանքով։

Միկոյանների հայրական տան կահ-կարասին ու խորհրդային ճոխություն «ԳԱԶ-12»-ը

Հայկուհի Աղբալյանի ուղեկցությամբ մտնում ենք թանգարան։ Երկհարկանի շինության առաջին հարկում ցուցադրված են Սանահինի գյուղական կյանքի ավելի քան 100-ամյա վաղեմության ցուցանմուշները։
«Այս բոլոր իրերը բերված են Միկոյանների պապական տնից։ Մանկական օրորոցը, կահույքը և հանդերձանքը, գյուղատնտեսական գործիքները։ Կահ-կարասին ընտանիքի հայրն իր ձեռքով է պատրաստել, այս գյուղատնտեսական գործիքներով եղբայրների ծնողներն աշխատել են Լոռվա հանդերում»,- պատմում է տիկին Հայկուհին` հենց թանգարանի մուտքից սկսելով էքսկուրսիան։
© Sputnik / Hovhannes ShoghikyanԹանգարանի տնօրեն Հայկուհի Աղբալյանը Անաստաս Միկոյանի ծառայողական մեքենայի կողքին
Директор музея братьев Микоян Айкуи Агбалян у служебного автомобиля Анастаса Микояна - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Թանգարանի տնօրեն Հայկուհի Աղբալյանը Անաստաս Միկոյանի ծառայողական մեքենայի կողքին
Թանգարանի տնօրենը հիմնականում անձամբ է էքսկուրսիաներ անցկացնում, այցելուների հետ շրջում թանգարանում ու պատմում, որ Միկոյանների ծնողները հասարակ գյուղացի մարդիկ էին, գրել-կարդալ չգիտեին, բայց ցանկանում էին, որ իրենց երեխաները կրթություն ստանան։
«Որդիներին դպրոց ընդունելու համար հայրը դիմել է գյուղական քահանային, որ իր անունից դիմում գրի,- պատմում է տիկին Հայկուհին ու շարունակում,- Միկոյանները 3 եղբայր, 2 քույր են եղել։ Ավագ եղբայրը` Երվանդը, կրթություն չի ունեցել, հողագործությամբ է զբաղվել, իսկ Անուշավանը (Արտեմ)` կոնստրուկտորը, ընտանիքի ամենակրտսեր որդին էր»։
© Sputnik / Hovhannes ShoghikyanԱնաստաս Միկոյանի հուշարձանը թանգարանի բակում
Памятник Анастасу Микояну у музея братьев Микоян в Санаине - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Անաստաս Միկոյանի հուշարձանը թանգարանի բակում
Թանգարանի տնօրենն ինքն էլ Միկոյանների ազգականուհին է։ Տիկին Հայկուհու մայրը` Նուշիկ Միկոյանը, որն, ի դեպ, թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել, Անաստաս և Արտեմ Միկոյանների հորեղբոր դուստրն է։
Միկոյան եղբայրների թանգարանը նրանց հայրենի գյուղում հիմնադրվել է 1971թ.-ին, Սանահինի դպրոցի դասասենյակներից մեկում` Նուշիկ Միկոյանի նախաձեռնությամբ։ Թանգարանի առաջին ցուցանմուշները, այդ թվում` ընտանեկան կահ-կարասին, հագուստն ու ընտանեկան լուսանկարները Նուշիկ Միկոյանն ինքն է հավաքել հարազատների տներից ու կազմակերպել դրանց ցուցադրությունն ու պահպանությունը, որպեսզի սանահինցի երեխաները ճանաչեն իրենց աշխարհահռչակ համագյուղացիներին։
© Sputnik / Hovhannes ShoghikyanՄիկոյան եղբայրների անձնական իրերը
Экспонаты музея братьев Микоян - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Միկոյան եղբայրների անձնական իրերը
1982թ-ին Նուշիկ Միկոյանի ջանքերով արդեն բավական հարստացած հավաքածուն դպրոցական թանգարանից տեղափոխվում է առանձին բացված թանգարանի շենք։
Բացման առիթով ԽՍՀՄ իշխանությունը Միկոյանների թանգարանին է նվիրում Արտեմ Միկոյանի նախագծած «ՄԻԳ 21» կործանիչն ու Անաստաս Միկոյանի ծառայողական «ԳԱԶ-12 ԶԻՄ»-ը: Խորհրդային պաշտոնյայի ավտոմեքենան այսօր նույնպես կանգնած է թանգարանի բակում, բայց, ի տարբերություն ինքնաթիռի, ավելի ապահով պայմաններում։ Թանգարանի տնօրենի խոսքով, սակայն, ապակեպատ «ավտոտնակը» լիարժեք պահպանություն չի ապահովում։
«Մի անգամ վաղ առավոտյան մեր աշխատողը զանգեց ասաց, որ շտապ գամ։ Եկա, տեսա մեքենան առանց ակերի ուղղակի դրված է գետնին։ Ապակին կոտրել էին, մտել ներս ու մեքենայի 4 անիվները հանել, տարել։ Մեծ դժվարությամբ կարողացանք անիվներ գտնել, մի կերպ հարմարեցնել, որ գրեթե չտարբերվեն իրական անիվներից»,- պատմում է տնօրենը։

Խորհրդային շամպայնը, միջուկային ճգնաժամն ու Անաստաս Միկոյանի անձնական դժբախտությունը

Թանգարանի երկրորդ հարկում եղբայրների մասնագիտական կյանքն ու գործունեությունը ներկայացնող նյութեր են` փաստաթղթեր, անձնական օգտագործման առարկաներ, լուսանկարներ, զինվորական հանդերձանք ու գույք:
Արտեմ Միկոյանի զինվորական համազգեստը` գեներալ-լեյտենանտի ուսադիրներով, թանգարանին է նվիրել նրա կինը։
«Զոյա Իվանովնան մեզ պատմել է, որ Միկոյանն իր ձեռքով է կարել այս ուսադիրները, մենք նույնությամբ դրանք պահպանել ենք, թեև Արտեմ Միկոյանը զինվորական ծառայությունն ավարտել է գեներալ-գնդապետի կոչումով»,- ասաց տնօրենը։
© Sputnik / Hovhannes ShoghikyanԱրտեմ մՄիկոյանի զինվորական համազգեստը
Военная форма Артема Микояна со сшитыми собственноручно погонами генерал-лейтенанта в музее братьев Микоян - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Արտեմ մՄիկոյանի զինվորական համազգեստը
Թանգարանում կարելի է տեսնել նաև խորհրդային առաջին «ՄիԳ»-երի օդաչուների համար նախատեսված արտահագուստը, որն ավելի շատ տիեզերագնացի համազգեստ է հիշեցնում:
Այստեղ մանրամասն ներկայացված է Միկոյանների զինվորական ու քաղաքական գործունեությունը` խորհրդային շամպայնի ստեղծումից մինչև Մեծ հայրենական պատերազմ ու Երրորդ համաշխարհային պատերազմի կանխում` Անաստաս Միկոյանի բանակցային ջանքերի շնորհիվ։
Համաշխարհային ճգնաժամը լուծելու համար ԽՍՀՄ-ում իշխանության երկրորդ դեմքը համարվող Անաստաս Միկոյանը գործուղվում է Հավանա` Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին համոզելու` դուրս բերել միջուկային հրթիռներն Ազատության կղզուց։ Հենց այդ ընթացքում որդուց լուր է ստանում, որ կինը` Աշխեն Թումանյանը, մահամերձ է։
© Sputnik / Hovhannes ShoghikyanԱնաստաս Միկոյանի անվան կոլտնտեսության դրոշը Սանահինի թանգարանում
Знамя колхоза имени Анастаса Микояна в музее братьев Микоян в Санаине - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Անաստաս Միկոյանի անվան կոլտնտեսության դրոշը Սանահինի թանգարանում
«Միկոյանը երկընտրանքի առջև էր. փրկե՞լ աշխարհը կործանումից, թե վերջին հրաժեշտը տալ կնոջը։ Միկոյանը մինչև վերջ կատարում է իր առաքելությունը` աշխարհը խուսափում է միջուկային կործանարար պատերազմից, Միկոյանը վերադառնում է ԽՍՀՄ և օդանավակայանից անմիջապես գնում Նովոդեվիչյե գերեզմանատուն` կնոջ գերեզմանին այցի»,- պատմում է թանգարանի տնօրենը։
Նա նաև նշում է, որ մինչ այդ` սննդի արդյունաբերության մինիստր աշխատած տարիներին, Անաստաս Միկոյանը գործուղվել է ԱՄՆ` ծանոթանալու սննդի արդյունաբերության ժամանակակից տեխնոլոգիաներին։ Նրա շնորհիվ ԱՄՆ-ից ԽՍՀՄ է բերվել թիթեղյա տարաներում սննդի պահածոյացման մեթոդը։
© Sputnik / Hovhannes ShoghikyanՄիկոյան եղբայրների թանգարանի նմուշներից
Экспонаты музея братьев Микоян - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Միկոյան եղբայրների թանգարանի նմուշներից
Իսկ սովետական հանրահայտ շամպայնի տեխնոլոգիան Միկոյանը ԽՍՀՄ է բերել Փարիզից 1936թ-ին։ Արդեն 1937թ.-ի Ամանորին խորհրդային շատ ընտանիքների տոնական սեղաններին պատվավոր տեղ ուներ սովետական շամպայնը։
Թանգարանում տեղեկություններ են պահվում նաև հանրահայտ եղբայրների ընտանիքների ու զավակների մասին։ Հետաքրքրական է, որ Անաստաս Միկոյանի 5 որդիներից 4-ն ընտրել են հորեղբոր մասնագիտությունը` դառնալով ավիացիոն ինժեներներ և օդաչուներ: Օդաչու որդիներից մեկը` Վլադիմիրը, Հայրենական պատերազմի տարիներին կամավոր մեկնել է ռազմաճակատ, զոհվել է 1942թ.-ին` Ստալինգրադի ճակատամարտում։ Նրա մարմինը չեն գտել, համարվում է անհայտ կորած։

Միկոյանները Լոռի են եկել Արցախից. Միկոն` Ալավերդի, Ալեքսանը` Ստեփանավան

Միկոյանների հայրը` Հովհաննեսը, մայրը և երկու քույրերը թաղված են Սանահին գյուղի գերեզմանատանը։ Անաստաս և Անուշավան եղբայրները` Մոսկվայի Նովոդեվեչյե գերեզմանատանը։
Իրականում Միկոյանները սերում են Արցախից։ Անաստաս և Արտեմ Միկոյանների նախապապը` Միկո Միկոյանը, Լոռի է տեղափոխվել շուրջ 2 հարյուրամյակ առաջ, այն բանից հետո, երբ թուրքերը սպանել են նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։ Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել երկու եղբայրները` Միկոն ու Ալեքսանը։
«Միկո Միկոյանը գալիս է Լոռի ու շատ է հավանում Լոռվա բնությունը, որն իրեն հիշեցնում է Արցախը։ Վերադառնալով Արցախ` նա եղբորը համոզում է միասին գնալ ու բնակություն հաստատել Լոռիում։ «Մեկ է` էլ ոչ մի հարազատ մենք չունենք»,- ասում է նա։ Եվ այսպես Միկոյան 2 եղբայրները հաստատվում են Լոռիում. Միկոն` Ալավերդիում, Ալեքսանը` Ստեփանավանում։
Միկոյանների սերունդներն այսօր էլ Լոռու մարզում մեծ գերդաստան են։ Խորհրդահայ հայտնի Միկոյանների հեռավոր ազգականներն ապրում են Սանահինում, Ալավերդիում ու Լոռու այլ բնակավայրերում։
© Sputnik / Hovhannes ShoghikyanՄիկոյան եղբայրների թանգարանը Սանահինում
Музей братьев Микоян - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Միկոյան եղբայրների թանգարանը Սանահինում
Հ.Գ. Հետաքրքիր էքսկուրսիայից հետո միայն թանգարանի տնօրեն տիկին Հայկուհուն հայտնեցի, որ լրագրող եմ ու չեմ կարող չհետաքրքրվել նաև թանգարանի այսօրվա հոգսերով ու այցելուների քանակով։
Պարզվեց` հոգսերը շատ են, այցելուները` քիչ։ Թանգարանը ինքնաֆինանսավորման ու համայնքի հոգածության ներքո է։ Սանահին այցելող տեղացի ու այլազգի, այդ թվում` նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկներն էլ խիստ հազվադեպ են հետաքրքրվում թանգարանի մասին ազդարարող ցուցանակով ու է՛լ ավելի հազվադեպ են ընտրում թանգարան տանող ճանապարհը։
Իսկ եթե հետաքրքրություն առաջանում է, ապա հիմնականում այն բանից հետո, երբ պատահաբար նկատում են Լոռվա սարերում ասես արտակարգ վայրէջք կատարած ՄԻԳ-ը։
Լրահոս
0