00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց

© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
Բաժանորդագրվել
«Ուժը հայրենյաց» կուսակցության համագումարի ընթացքում Նատալյա Ռոտենբերգը հայերեն ելույթ ունեցավ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ուժը հայրենյաց» կուսակցության՝ Երևանում կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց։
© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
Наталья Ротенберг после завершения пленума партии Сила Родины (20 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
«Կուսակցությունն իմ թեկնածությունն է առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Իհարկե, շատերն այդ առումով կասկածներ կարող են ունենալ, բայց ես կջանամ այդ դերը արժանապատվորեն կատարել»,- ասաց Ռոտենբերգը։
© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը
Тигран Арзаканцян и Наталья Ротенберг на пленуме партии Сила Родины (20 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը
Նրա խոսքով՝ խորհրդարանական երկրում անհնար է առաջ գնալ առանց կուսակցության, և հիմա երկրում 91 կուսակցություն է գրանցված։
«Պարզ է, որ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ում հետևեն և ում հավատան։ Երբ հին կուսակցությունները սխալներ են անում, նորերի համար ավելի դժվար է ստանալ ժողովրդի վստահությունը։ Ամենավատն այն է, երբ ապրում ես մի օրով և չգիտես, թե ինչ է սպասվում վաղը և ինչպես կարող ես պլանավորել քո և երեխաներիդ ապագան։ Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ մինչև վերջ։ Քանի դեռ մեր մեջ ապրում է հավատքը, մենք կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Յուրաքանչյուրն ինչ-որ տաղանդ ունի, և յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել կուսակցությանը, որն իր հերթին պատրաստ է գնահատել մարդկանց գիտելիքներն ու փորձը։ Ռոտենբերգը շեշտեց, որ մարդկանց պետք է գնահատել կյանքի ընթացքում, ոչ թե հետո։
Նա ավելացրեց, որ Երևանն ու Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունեն, և դրանց լուծումը երկար ժամանակ կպահանջի։
«Եթե մեզ հետ կիսվեք ձեր գիտելիքներով և փորձով, մենք կանենք այն, ինչ ուրիշները չկարողացան անել»,- ընդգծեց Ռոտենբերգը։
Նրա ամուսինը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն էլ ասաց, որ երկրի բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները կարելի է հաղթահարել համատեղ ուժերով։
© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Արզաքանցյան
Тигран Арзаканцян выступает во время пленума партии Сила Родины (20 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Տիգրան Արզաքանցյան
Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ստեղծել են այս տարվա մարտին։
Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են երկու փուլով։ Սկզբում քաղաքի բնակիչները քվեարկում են այն կուսակցությունների օգտին, որոնք առաջադրում են իրենց ցուցակները։ Հետո 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները ձևավորում են ավագանի, որը քվեարկում է կուսակցությունից առաջադրված թեկնածուների օգտին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի սեպտեմբերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:
Նատալյա Ռոտենբերգ–Արզաքանցյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Տիգրան Արզաքանցյանի կինը փոխել է ազգանունը. նա «պատրաստվում է» ընտրություններին
Իմ երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ. Ռոտենբերգը մտադիր է մարմնամարզության դպրոց բացել
Լրահոս
0