Թբիլիսյան խճուղին Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը շուրջ 1 ամիս փակ կլինի

© Photo : official site of Yerevan municipality Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, կերկարացնի կամրջի կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող և Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Ճարտարապետական լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը։ Աշխատանքները տևելու են շուրջ 1 ամիս։ Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերկարացնի կամրջի կյանքը»,– ասված է հաղորդագրությունում:
© Photo : official site of Yerevan municipality Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Ремонт деформационных швов на мосту, соединяющем Тбилисское шоссе с улицей Ачаряна и межгосударственной дорогой М4 - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2022
Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Երևանի քաղաքապետարանը կամուրջների պահպանության այս տարվա ծրագրում ընդգրկել է նաև Կիևյանի, Սարալանջի և Գարեգին Նժդեհի` քաղաքացիներին առավել հայտնի «Վստրեչի» կամուրջները: Նախատեսված է նորոգել նաև Հաղթանակի կամուրջը:
Շինարարական աշխատանքների անհարմարությունները ժամանակավոր են, մինչդեռ ճանապարհային այս հանգույցների պահպանությունը՝ նորոգումն ու ամրացումը, կարևոր է թե՛ քաղաքի և թե՛ քաղաքացիների համար:
Օրենսդրությանը չեն համապատասխանում. Երևանի կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ են տարվում
Լրահոս
0