Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի քաղաքային շուկայում հրդեհ է բռնկվել

© Sputnik / Али Кямал /  / Անցնել մեդիապահոցԱդրբեջանական ոստիկանություն. արխիվային լուսանկար
Ադրբեջանական ոստիկանություն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, համացանցում արդեն տեսանյութեր կան։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Գեյթեփե շուկայում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով տեղի ԱԻՆ-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:
Այս պահին շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Տուժածների մասին դեռ որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Հավելենք, որ սոցցանցերում արդեն հրդեհի կադրերով տեսանյութեր են հայտնվել։
Լրահոս
0