Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանը Արագածից հետո Կազբեկ է բարձրացել

© Photo : India in Armenia and Georgia, Embassy of India, Yerevan Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանը Կազբեկի գագաթին
Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանը Կազբեկի գագաթին - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Հնդկաստանի դրոշը ծածանել են ինչպես Արագածի, այնպես էլ Կազբեկի գագաթին։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դավալը և դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պաղարը Կազբեկ լեռն են բարձրացել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Հնդկաստանի դրոշը ծածանել են լեռան գագաթին։
Նշենք, որ սա Հնդկաստանի անկախության 75-ամյակի շրջանակում դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումների շարքի շարունակությունն է:
Ավելի վաղ դիվանագետները անկախության հոբելյանի շրջանակում բարձրացել են Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագած լեռը (4090 մետր)։
Լրահոս
0