Սարսափելի վթար Ուլյանովսկում. 15 մարդ է զոհվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալներով` ՃՏՊ-ի հետևանքով զոհվածները և տուժածները Ղազախստանի քաղաքացիներ են:
15 մարդ է զոհվել Ուլյանովսկի մարզում միկրոավտոբուսի և 2 բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։

«15 մարդ է զոհվել Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով, երեք տուժածներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է ԱԻ զրուցակիցը:

Ավելի վաղ ՆԳՆ-ում հայտնել էին, որ 11 մարդ զոհվել է, ևս երեքը տուժել են այսօր Ուլյանովսկի մարզի մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետևանքով:
Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան
Գերատեսչության տվյալներով` բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին։ Նախնական տվյալներով` զոհվածները և տուժածները Ղազախստանի քաղաքացիներ են:
Լրահոս
0