Կապանում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին. 28-ամյա ուղևորը մահացել է

© Photo : official site of MES of RA ՃՏՊ Կապան քաղաքում
ՃՏՊ Կապան քաղաքում - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կապանի բուժկենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Կապանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 21-ին` ժամը 01։32-ին։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Կապան քաղաքի Հակոբ Ավետիսյան փողոցում։
«Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին, ուղևորներ Ռ. Հ.-ին (ծնված 1994 թ.) և Ս. Փ.-ին (ծնված 1985 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածները տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են Ռ․ Հ.-ի մահը։
Լրահոս
0